Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վաղը խորհրդային դիրիժորական դպրոցի հիմնադրի ծննդյան օրն է

10.07.2017


Այսօր, հոկտեմբերի 7-ին, Մոսկվայի կոնսերվատորիայում տեղի կունենա գիտական կոնֆերանս՝ նվիրված Կոնստանտին Սարաջևի ծննդյան 140 ամյակին, որը լրանում է վաղը՝ հոկտեմբերի 8-ին:

Անվանի երաժիշտը համարվում էր խորհրդային դիրիժորական դպրոցի հիմնադիրը: Նա Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր և դիրիժորական բաժնի հիմնադիրը, եղել է նաև Ռուսաստանի Թատրոնի ինստիտուտի ռեկտորը (1922-1924թթ.):

1935թ.-ին Սարաջևը տեղափոխվում է հայրենիք՝ Հայաստան և մեկ տարի անց նշանակվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավար, իսկ 1939թ.-ից ղեկավարել է Սպեյդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը: Նա ղեկավարել է նաև Հայաստանի ֆիլհարմոնիան և եղել է այդ հաստատության գլխավոր դիրիժորը:

Սարաջևը մահացել է 1954թ.-ի հուլիսի 22-ին:
    Դիտվել է 771 անգամ