Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փոքրիկ դերասանների ամենաանխնա հանդիսատեսները

10.09.2017

Այսօր դժվար է երեխային հեքիաթ պատմելը: Արդեն վաղ հասակից նա դրան չի հավատում: Սակայն հրաշքին հավատալու ցանկությունը նրա մեջ ապրում է: Մանկական թատրոնի խնդիրը այդ հրաշքը մակերևույթ բարձրացնելն է: Մանուկ դերասանների մասնակցությամբ թատրոնի ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդ Ֆեդորովի կարծիքն է փոխանցում «taglur.am»-ը՝ հղում անելով «Իզվեստիա» պարբերականին:

Ռեժիսորը կարծում է, որ բոլոր երեխաներն ըստ էության դերասաններ են: Օրինակ, տիկնիկով խաղացող աղջնակը մոր դեր է կատարում, իսկ ավազաբլուրի մեջ տանկ վարող փոքրիկ տղան, անշուշտ, տանկի հրամանատարի է կերպավորում:

Խնդիրն այն է, որ եթե նախկինում նման խաղերով երեխաները տարբեր պատմություններ էին խաղում մինչև 13-14 տարեկան հասակը, ապա հիմա այդ ժամանակային սահմանը գծվում է մինչև այն պահը, երբ նրանց ձեռքերում հայտնվում են պլանշետը, սմարթֆոնը և նման այլ բարձր տեխնոլոգիաները: Այս ձևաչափի խաղերը իրենք են «եփում» յուրահատուկ ստեղծագործությունները՝ երեխայի մեջ սպանելով արարաչին: Երեխան դադարում է ստեղծել, նա սոսկ ընդունում է խաղի կանոնները:

Մանկական թատրոնի ռեժիսորը, կարծում է Ֆեդորովը, ամեն անգամ թատրոն փորձերի գալիս պետք է փոքրիկների համար կյանքի, մարդկանց հետ հարաբերությունների, արկածների մասին մի ինչ-որ նոր բան բացահայտի, ընդարձակի նրանց երևակայությունը, համոզի, որ նրանք ինչ-որ լուրջ գաղափարների կրողներ են: Եվ այդ բոլոր ապրումները պետք է լինեն անկեղծ, իսկական:

Մանկական թատրոնում մանուկ դերասանը պետք է կարողանա մանուկ հանդիսատեսի մեջ բեմում ծավալվող իրադարձությունների ու իր ներկայացրած կերպարի նկատմամբ հավատ ներարկել: Փոքրիկ հանդիսատեսը շատ ոգևորված ընդունելություն է ցույց տալիս Թոմ Սոյերի կերպարը մարմնավորող «քեռի» դերակատարին և ծայրահեղորեն տարբերվող մոտեցում ունի այդ նույն կերպարը մարմնավորող իր հասակակից դերասանի նկատմամբ:

Փոքրիկ դերասանի խաղը դիտելիս փոքրիկ հանդիսատեսի մեջ արթնանում է քննադատը՝ այնպես չթքեց, ինչպես հարկն է, այնպես չմտավ ձեռնամարտի մեջ և այլն: Ռեժիսորը մանուկ դերասաններին խորհուրդ է տալիս մանրակրկիտ և համառորեն մշակել կերպարը, որպեսզի այն ճշմարտանման երևա, որպեսզի լավ երգի, շարժումները լինեն հղկված, տեքստը մատուցվի արտահայտիչ լեզվով: Հակառակ դեպքում, ցանկացած անճշտություն հասակակաից հանդիսատեսը կնկատի: Երեխաները ամենաանխնա հանդիսատեսներն են:
    Դիտվել է 30 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ