Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրոդյուսերը միշտ գործել է միևնույն սցենարով

10.11.2017


«Apple» ընկերությունը հրաժարվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Պրեսլիի մասին սերիալ նկարահանելու գաղափարից «Miramax & The Weinstein Company» կինոընկերության հիմնադիր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սեքսուալ սկանդալի պատճառով: Հոլլիվուդի հայտնի պրոդյուսերը մեղադրվել է սեռական սաձարձակության մեջ:

«deadline.com»-ի տեղեկացմամբ ֆիլմի նկարահանման աշխատանքները պետք է սկսվեին 2017թ.-ի սկզբներին՝ ըստ Դեյվ Մարշի, երգչի կյանքին անդրադարձած, գրքի: Նույնիսկ «Apple» ընկերությունը մտադրված է եղել Վայնշտեյնի հետ համագործակցությամբ հետագայում ընդարձակել Պրեսլիի կերպարով սկսված նախագծի շրջանակները՝ դրա մեջ ներառելով նաև այլ հայտնի երգիչների մասին կինոպատումներ:

Սակայն այսօր, արդեն, Վայնշտեյնն ու նրա ընկերությունը ստիպված են այդ ծրագրերի իրագործման համար փնտրել նոր ներդրողներ:

65-ամյա Հարվի Վայնշտեյնը Հոլլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկն է: Նրա ընկերությունում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմ, որոնց թվում «Ջեյն Էյր», «Սիրահարված Շեքսպիրը», «Մատանիների տիրակալը», «Նյու-Յորքի ավազակները» «Պատերազմ և խաղաղություն, «Սպանել Բիլլին» և այլ կինոնկարները, որոնք համարվում են կինեմատոգրաֆիական գլուխգործոցներ:

Հոկտեմբերի սկզբին «The New York Times» պարբերականում մի հոդված տպագրվեց Վայնշտեյնի սեռական չարաշահումների մասին: Այնտեղ բերվում էին վկայություններ այն մասին, որ տասնամյակներ շարունակ նա հետապնդել է բազմաթիվ կանանց, ապա նրանցից գնել այդ մասին լռելու խոստում: Պրոդյուսերը միշտ գործել է միևնույն սցենարով: Կանանց հրավիրել է հյուրանոց, հետո բարձրացել առանձին համար և այնտեղ առաջարկել իր մերսման ծառայությունը, նայել, թե ինչպես է ինքը ցնցուղ ընդունում և այլն: Այն դերասանուհիները ովքեր դիմադրում կամ մերժում էին ազդեցիկ պրոդյուսերին, զրկվում էին դերից:

Վայնշտեյնի անբարո վարքի մասին ուսումնասիրություն կատարած լրագրող Շերոն Վաքսմանը իր հոդվածներից մեկում հայտնել է, որ պրոդյուսերի վարած սեռական կյանքի մասին իր հոդվածը կարող էր հրապարակվել դեռևս 2004թ.-ին, եթե չհանդիպեր նրա եռանդուն դիմադրությանը: Ի դեպ, այդ հարցում Վայնշտեյնին բավականին լրջորեն սատարել են նաև հայտնի դերասաններ Մեթ Դեյմոնը և Ռասսել Քրոուն:

Այդ ժամանակ պրոդյուսերին ու նրան պաշտպանողներին հաջողվել է արգելափակել այդ հոդվածի հրապարակումը, որի պատճառով, ցավով նշում է լրագրողը, Վայնշտեյնը էլի մի քանի տարի շարունակեց հետապնդել կինոաշխարհում հաջողություն փնտրող կանանց:

Երկու օր առաջ, հոկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ «The Weinstein Company» ընկերության տնօրենների խորհուրդը, որի համանախագահը հենց ինքը Վայնշտեյնն է, նրան հեռացրել է այդ պաշտոնից: Միաժամանակ նրա անունը ետ է կանչվել (հանվել է) այն բոլոր ֆիլմերից, որոնց ստեղծման մեջ նա ունեցել է մասնակցություն: Նույնսկ խոսում են այն մասին, որ ընկերությունն, այս աղմուկի պատճառով, շուտով կփոխի սեփական անվանումը:

Ասենք, որ Վայնշտեյնը հանրության առջև ընդունել է իր մեղքը, ներողություն է հայցել իր զոհերից և հայտարարել է, որ մտադիր է հեռանալ կինեմատոգրաֆիայից: Իբր իր քայլերի արդարացում, նա ասել է, որ ինքը կինոաշխարհ է մտել 1960-ական թվականներին, երբ «կանոնոներն այլ էին» և «այդպես ընդունված էր»:
    Դիտվել է 178 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ