Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

28 –ի համար այս ֆորումը համաշխարհային պրեմիերա է

10.13.2017


Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Վարշավայի միջազգային 33-րդ կինոփառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը ՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ստուգատեսին մասնակցում են 119 լիամետրաժ և 76 կարճամետրաժ ֆիլմ: Փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերից 28 –ի համար այս ֆորումը համաշխարհային պրեմիերա է:

Միջազգային մրցույթին մասնակցում են 15 կինոնկար:

Վարշավայի միջազգային կինոփառատոնը սկիզբ է առել 1985թ.-ին: 2009թ.-ին այն կինոպրոդյուսերների ասսոցիացիաների միջազգային ֆեդերացիայի կողմից դասվել է «Ա» կարգի կինոստուգատեսների թվում: Այստեղի գլխավոր մրցանակը կոչվում է «Warsaw Grand Prix» և շնորհվում է հիմնական միջազգային մրցույթի հաղթողին:
    Դիտվել է 350 անգամ