Նկարիչը հրդեհել է Ֆրանսիայի բանկի գրասենյակը10.16.2017
Ռուսաստանցի նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին ձերբակալվել է Փարիզում ֆրանսիական բանկը հրդեհելու մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:
Ոստիկանները հրձիգ արվեստագետին ձերբակալել են այսօր՝ հոկտեմբերի 16-ի առավտյան ժամը 4:10 –ին:
Ըստ ակտիվիստ Սառա Կոնստանտենի, Պավլենսկու հերթական ակցիան կոչ է անում «ամբողջ աշխարհում վառել հեղափոխության բոց»՝ սկսելով Ֆրանսիայից:
«divergence-images.com» կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնց համար, որպես մեկնաբանություն կատարել է այսպիսի գրառում. «16-ը հոկտեմբերի, 2017թ.: Փարիզ: Բաստիլի փողոց: Մի կին և ռուսաստանցի ակտիվիստ Պյոտր Պավլենսկին հրդեհել են Ֆրանսիայի Բանկի գրասենյակը: Իր հայտարարության մեջ նա դատապարտում է «բանկիրներին, որոնք զբաղեցրել են ինքնակալների տեղը» և դիմում է «Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը»:
Հունվարի կեսերին Պավլենսկին և նրա զինակից Օքսաննա Շուլգինան երկու երեխաների հետ Ֆրանսիայում խնդրել էին քաղաքական ապաստան: Նրանց խնդրանքը մայիսին բավարարվել է: Նրանք Ռուսաստանից հեռացել են «Театр.doc»-ի արտիստուհի Անաստասիա Սլոնինայի բռնաբարության գործով դեկտեմբերի 14-ին կայացած հարցաքննությունից անմիջապես հետո: Ավելի ուշ Մոսկվայի ոստիկանությունը Պավլենսկու դեմ հարուցել է քրեական գործ դերասան Վասիլի Բերեզինին ծեծելու փաստիով: Ինքը՝ Պավլենսկին այդ մեղադրանքները անվանել է մատնություն, որ քրեական գործը իրավապահ մարմիններն օգտագործում են իրեն Ռուսաստանի քաղաքական կյանքից հեռացնելու համար:
2016թ.-ին Պավլենսկին մեղավոր է ճանաչվել Մալի Կոնյուշնի կամուրջի վրա 2014թ.-ին անվադողեր այրելու մեջ: Այդ ակցիան կոչվում էր «Ազատություն» և անցկացվել է ի պաշտպանություն Ուկրաինայի Մայդանի: Այդ արարքի համար նա դատապարտվել է 1,4 տարվա ազատազրկման, սակայն ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ կապված քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալու հետ: Նա նաև այրել է Մոսկվայում հայտնի Լուբյանկա փողոցում գտնվող Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության դուռը: Այս ակցիան էլ նա նվիրվել է ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովի դատին և անվանել է «Սպառնալիք»:
Պավլենսկին հայտնի է նաև Կարմիր հրապարակում, 2013թ.-ին, Լենինի դամբարանի մոտ, սալահատակի վրա սեփական անձը գամելու պատմությամբ: Իսկ 2012թ.-ին կարելով իր բերանը, նա դուրս է եկել Պետերբուրգի Կազանյան տաճարի մոտ ոչ պակաս անսովոր ակցիաներով հայտնի «Pussy Riot» կազմակերպությանը օժանդակություն հայտնող կարգախոսով: Դրանից մեկ տարի հետո էլ նա մերկացած դուրս է եկել Մոսկվայի Սերբսկու անվան ինստիտուտի տանիք և դանակով կտրել սեփական ականջի բլթակը՝ այդ արարքով իր բողոքը հայտնելով պատժիչ հոգեբանության դեմ: