Ռեփ-բաթթլն օգտագործել որպես դիվանագիտական բանակցությունների հարթակ10.16.2017
Ռուսաստանցի ռեփեր Oxxxymiron-ի (Միրոն Ֆեդորովը) իր հայրենիքում առաջինն է այդ ժանրի ներկայացուցիչներից, որ մասնակցել է ԱՄՆ-ում մեծ մասսայականություն ունեցող «World Domination» ռեփ-բաթթլին (ռեփ-ճակատամարտին): Նա twitter-ում այդ «ճակատամարտից» անմիջապես հետո հայտարարել է, որ «Ցած է գցում Արևմուտքը:
Նա մրցման մեջ է մտել ամերիկյան հայտնի ռեփեր, լիբանանյան ծագմամբ Բաշիր Յահամի հետ, որի բեմական անունը Dizaster է:
Մրցույթը տեղի է ունեցել Լոս-Անջելոսում՝ երբ Երևանում հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն էր:: Այն ընթացել է անգլերենով, սակայն մեջ ընդ մեջ երկուսն էլ անցել են նաև ռուսերենի: Մենամարտն ընթացել է առանց դատավորի: Այդ պատճառով էլ ձևականորեն վերջում հաղթող չի հռչակվել:
Իրենց մրցույթի հիմնական մասը երկու ռեփերն էլ նվիրել են քաղաքականությանը: Նրանք անդրադարձել են նաև Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի թեմաներին:
«Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ ինչ-որ մի շատ կարևոր բան» ասել է ռուսաստանցի ռեփերը: Սա նման չէ մեծ բարեկամության սկզբի, սակայն բառերն ունեն արաբա-իսրայելական, ռուս-ամերիկյան մեռնող հարաբերությունները դանդաղ բուժելու ներուժ: Ես տեսել եմ թե ինչպես Ռուսաստանում և Ուկրաինայում երկու եղբայր ազգերը միմյանց բախվեցին վերևում գտնվող մարդկանց նվագի տակ»,- ասել է Oxxxymiron-ը :
«Ինձ զգուշացրել էին, որ եթե ես փորձեմ գնալ ռուսների դեմ, ապա՝ կպարտվեմ: Դուք կատակում եք,- հարցրել է Dizaster-ը և կատակով ավելացրել,- Նայեք ինձ: Ես միթե նման եմ Հիլարի Քլինթոնին: Մենք կարող ենք ռեփ-բաթթլն օգտագործել, որպեսզի անցկացնենք դիվանագիտական բանակցություններ այդ խուլիգանների հետ»: