Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջիգարխանյանը հիվանդանոցում է և խուսափում է հանդիպել իր կնոջ հետ

10.16.2017


ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը բուժվում է Մոսկվայի քաղաքային 57-րդ հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին բուժհաստատության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հիվանդանոցից տեղեկացրել են, որ դերասանը այնտեղ է հոկտեմբերի 10-ից:

Ջիգարխանյանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչը՝ Իրինա Մազուրը դիմել է դատախազություն քաղաքային թիվ 57 հիվանդանոցի աշխատակիցների պահվածքի օրինականությունը ստուգելու նպատակով: Նրա ասելով արտիստի կինը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տեղյակ չէ ամուսնու առոջական վիճակից:

Ջիգարխանյանը հիվանդանոց է գնացել մասնավոր կարգով, առանց որևէ փաստաթղթի և խնդրել է իր առողջական վիճակի մասին ոչ ոքի չասել, այդ թվում նաև իր տիկնոջը: Մազուրը բացատրել է, որ հիվանդանոցի հարցումների բաժինը այդպիսի տեղեկատվություն պետք է տար:

Այլ լրատվական ծառայությունների հաղորդմամբ, իր հերթին, Արմեն Ջիգարխանյանն է դիմել իրավապահ մարմիններին՝ իր կնոջ դեմ: Խոսք է գնում այն մասին, որ դերասանը կնոջը՝ Վիտալինային, մեղադրում է իրեն սպանելու և իր ունեցվածքին վերջնականապես տիրանալու մտադրության մեջ:

Ըստ ռուսաստանցի լրագրողների տվյալների, վերջին մի քանի տարվա ընթացքում Ջիգարխանյանը Վիտալինային է փոխանցել իր ողջ ունեցվածքը:

Մի քանի օր առաջ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ոստիկանություն էր դիմել հայտարարելով որ խնդրում է վերադարձնել տուն իր փախած ամուսնուն: Այժմ նա իմացել է դերասանի տեղը, սակայն Ջիգարխանյանը կտրուկ մերժում է հանդիպել նրա հետ:
    Դիտվել է 231 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ