Երուսաղեմում հայտնաբերել են հին թատրոնի շենք10.17.2017
Երուսաղեմի «Լացի պատի» մերձակա տարածքում գտնվող ստորերկրյա թունելի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հնագույն թատրոն, որը թվագրվում է մ.թ.ա. 2 հազար թվականով: Կառույցը հիշեցնում է հռոմեական օդեոն: Այդպիսի տարածքներում հնում կազմակերպվել են երաժշտական ներկայացումներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Գիտնականները չեն բացառում, որ բացահայտված հնագույն շինությունում անցկացվել են քաղաքային ժողովներ: Սակայն հնագետները նաև այն կասկածներն ունեն, որ կառույցն ընդհանրապես չի օգտագործվել, բայց մեծ ծավալներն ու հմուտ հարդարանքը ցույց են տալիս, որ դրա վրա բավականին մեծ միջոցներ են ծախսվել: Շատ գիտնականներ նաև այն տեսակետն են հայտնել, որ գործն ավարտելուց հետո կառույցը, պարզապես, աչքաթող է արվել:
Հնագետները նախկինում թատրոնի մասին ոչինչ չեն իմացել: Պեղումների ելակետային օբյեկտը եղել է Վիլսոնի կամարը, որով նախկինում մարդիկ բարձրանում էին Երուսաղեմի տաճար: