Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջ. Լոուրենս. «Դա եղել է կին պրոդյուսերի պահանջը»

10.19.2017


Երկու օր առաջ, հոկտեմբերի 17-ին Լոս-Անջելոսում կայացել է «Women in Hollywood» արարողությունը, որի ժամանակ «Elle» հանդեսի վարկածով պարգևատրվում են կինոարդյունաբերության ոլորտում առավել ազդեցիկ կանանց: Նման կանանց շարքին մասսայական հանդեսը 2017թ.-ին դասել է Լորա Դերնին, Ջեյսիկա Չեսթեյնին, Մարգո Ռոբբիին և Ջենիֆեր Լոուրենսին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «meduza.io»-ին:

Ընդունելով պարգևը, Ջենիֆեր Լոուրենսը իր շնորհակալական խոսքում հիշատակել է սեռական սանձարձակության հետ կապված համաշխարհային մեծ աղմուկ բարձրացրած հոլլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին և նշել, որ վերջինս Հոլլիվուդում միակը չէ, որ դերասանուհիներին դիտարկել է որպես սեքս օբյեկտ և ստորացրել է նրանց:

Դերասանուհին պատմել է, որ կարիերայի սկզբում ինքը քաստինգին (դերակատարի ընտրությանը) ստիպված է եղել 5 այլ դերասանուհիների հետ մասնակցել լրիվ մերկ վիճակում (մարմնի ինտիմ հատվածները ծածկված են եղել սոսնձվող թաղանթով) : Դա եղել է կին պրոդյուսերի պահանջը: Լոուրենսը ասել , որ քասթինգի ժամանակ մյուս դերասանուհիների համեմատությամբ առավել փարթամ իր կառուցվածքի համար ստիպել են ամոթ զգալ և պահանջել են նիհարել նկարահանումների համար: Նա նաև ասել է, որ իրենից պահանջել են պաշտպանել այնպիսի դիետա, որը, ըստ նրա, իրատեսական չի եղել:

Լոուրենսը այդ մասին պատմել է ֆիլմի տղամարդ պրոդյուսերի: Վերջինս պատասխանել է , որ ինքը չի հասկանում, թե ինչու են բոլորը նրան ճարպոտ համարում, որ նրա հետ այդպես էլ «կարելի է միանգամյն ազատ կենակցել»:

Լոուրենսը անուններ չի տվել, սակայն նշել է, որ այդ կինոնկարի նկարահանումներից հեռացրել են մի դերասանուհու, որը պրոդյուսերների պահանջած արագությամբ չի սեփական քաշը թեթևացրել: « Ես չէի ցանկանում «մատնիչ» լինել: Ես չէի ցանկանում, որ այդ խայտառակ միջադեպի մասին թերթերը գրեն: Նա նշել է, որ ինքը ստիպված է եղել համակերպվել այդ ամենին՝ հանուն կարիերայի:

Դերասանուհին նշել է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է այն ժամանակ, երբ ինքը դարձել է հայտնի: Դերասանուհին ասել է, որ ինքը պատասխանատվություն է զգում այն բանի համար, թե ինչպիսի օրինակ է ցույց տալիս էկրանից և չի ցանկանում մարմնավորել գեղեցկության անառողջ չափանիշներ:

Օրինակ «Քաղցած խաղեր» ֆիլմում նկարահանվելու համար ինքը մարզվել է, որպեսզի համապատասխանի իր հերոսուհու ֆիզիկական տվյալներին, սակայն չի ձգտել լինել նիհար, ինչպես ենթադրել են այդ կերպարի համար շատերը: « Թող ես անիծյալ լինեմ, եթե որևէ մեկին ներշնչեմ լինել այնպես բարակ, ինչպես կմախքը»:

Արարողության ժամանակ Ջենիֆեր Լոուրենսը իր օժանդակությունն է հայտնել «Lucasfilm» ստուդիայի նախագահ Քեթլին Քենեդիին, որն առաջարկել է ստեղծել «Հարասմենթի »( նոր տերմին է և մոտավորապես նշանակում է աշխատավայրում սեռական հետապնդում-խմբ.) դեմ պայքարի կոմիտե: «Մենք կփոխենք խաղի կանոնները և կստեղծենք այլ պայմաններ բոլորի համար, ով գնում է իր երազանքի ետևից»,- եզրափակել է իր խոսքը Ջենիֆեր Լոուրենսը:

    Դիտվել է 871 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ