Նախարարի գիտական աստիճանը կպահպանվի10.20.2017
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին այսօր ներկա է եղել այդ երկրի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) նախագահության փակ նիստին, որը քննարկում էր նրան դոկտորական գիտական աստիճանից զրկելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:
Նիստի ընթացքում ԲՈՀ-ի նախագահությունը որոշելու էր, թե ինչպիսի երաշխավորություն պիտի ներկայացնի Կրթության և գիտության նախարությանը՝ քննարկվող հարցի վերաբերյալ, որն էլ այդ որոշման հիման վրա համապատասխան հրաման պետք է հրապարակեր:
Մեդինսկին 2011թ.-ին պաշտպանել է գիտական թեզ և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան: Իր աշխատանքում նա ներկայացնում է թե ինչպես են արտասահմանցի գիտնականները աղավաղում պատմական փաստերը: Նրա կատարած գործի նկատմամբ քննադատությունն առաջին անգամ տեղ է գտել 2012թ.-ին, երբ նա դեռ ՌԴ մշակույթի նախարա չէր: Այդ ժամանակ, այս քննադատությունը հասարակական մեծ արձագանք չունեցավ:
Իսկ 2016թ.-ին մի խումբ գիտնականներ, կրկին, պաշտոնապես ներկայացրին իրենց բացասական կարծիքը նախարար Մեդինսկու գիտական թեզի վերաբերյալ: Այդ փաստաթղթի հեղինակները Մեդինսկուն մեղադրել են փոխառությունների անկոռեկտության, փաստացի սխալների, մեթոդաբանական հիմնախնդիրների և աշխատանքը պաշտպանության ներկայացնելու գործընթացը խախտելու մեջ:
Մեդինսկին առաջ քաշված հարցադրումներին համաձայն չէր:
Եվ ահա, ԲՈՀ-ի նախագահության նիստի ավարտից անմիջապես հետո վստահելի աղբյուրը «Interfax»-ին տեղեկացրել է, որ Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու թեզի նկատմամբ ներկայցված պահանջները անհիմն են:
Այս թեմայով այլ հղումներ-1