Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատկերասրահի՝ Հովհաննես Այվազովսկու կտակով նախատեսված կարգավիճակը կփոխվի

10.21.2017

Հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտակի համաձայն նրա ծննդավայր Թեոդոսիա քաղաքին նվիրաբերված պատկերասրահի կարգավիճակը հավանաբար շուով կփոխվի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ինչպես հայտնի է Այվազովսկին իր գործերի պատկառելի մասը, որը ամենամեծն է աշխարհի մյուս թանգարաններում պահվող նրա կտավների հավաքածոների համեմատությամբ, հավերժ ի տնօրինության էր հանձնել հայրենի քաղաքին: Սակայն այսօր Թեոդոսիան դժվարանում է պահել թանգարանը պատշաճ մակարդակով: Պատկերասրահը երկար ժամանակ չի նորոգվել, միշտ չէ, որ ֆինանսական անհրաժեշտ միջոցներ են գտնվում նաև նկարների վերականգնման և պահպանման աշխատանքների համար, ցածր է աշխատակիցների աշխատավարձը:

Ստեղծված կացությունը ստիպել է քաղաքային իշխանություններին և Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարությանը լուծման ուղիները գտնել : Հարմար է համարվել, որ պատկերասրահը հանվի Թեոդոսիայի իրավասությունից և փոխանցվի Ղրիմի Հանրապետության տնօրինմանը:

Ըստ Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայայի Թերակղզու իշխանությունը պատրաստ է ֆինանսապես արձագանքել այդ առաջարկությանը: Նա նաև նշել է, որ թեև կտակը կա, սակայն դա «նկարչի հոգևոր կտակն է, որով նա ամեն ինչ տալիս է իր ծննդավայրին: Նկարների պատկերասրահը Թեոդոսիայից ոչ մի այլ տեղ չի տեղափոխվում : «Այն միայն ավելի գեղեցիկ կդառնա»,- նշել է Նովոսելսկայան:

Այվազովսկու թանգարանի նոր հայեցակարգը այժմ մշակվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Նախատեսվում է 5 տարվա մեջ այն վերածել Ռուսաստանի հարավում գործող մշակութային նշանակալից կլաստերի: Պատկերասրահը կհիմնանորոգվի և կվերականգնվի, կկառուցվի ֆոնդերի նոր պահոց, կհայտնվեն ժամանակակից սպասարկման նոր եղանակներ (օրինակ՝ տոմսերի օնլայն վաճառք) և այլն:

«Այն կարող է դառնալ Ղրիմի գլխավոր թանգարանը: Թանգարան, որը պահպանում է Հովհաննես Այվազովսկու ժառանգության ամենամեծ մասը: Թանգարան, որը կներկայացնի Այվազովսկուն ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես մարդ, որը փոխեց Թեոդոսիան»,- նշել է Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:

Այվազովսկին հանուն Թեոդոսիայի արարել է այնպես, ինչպես դա չի արել որևէ մեկ այլ մարդ: Նա կառուցել է երկաթգիծ, հասել է այն բանին, որ քաղաքն ունեցել է իր նավահանգիստը, բարձրացրել է այն շատրվանը, որն այսօր էլ դեռ գործում է:

Առաջիկայում քաղաքում կմեկնարկեն հասարակական քննարկումներ, իսկ հետո պատկերասրահը Ղրիմի իշխանությանը փոխանցելու հարցը կդրվի Թեոդոսիայի քաղաքային խորհրդի նստաշրջանի օրակարգում, որտեղ էլ կորոշվի Այվազովսկու գլխավոր ստեղծագործության՝ նրա նկարների մեծ պատկերասրահի ճակատագիրը:
    Դիտվել է 194 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ