Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2018թ.-ին դրամաշնորհ կտրվի 67 թատրոնների

10.23.2017


2018թ-ին Մոսկվայում գործող 67 թատրոնների ֆինանսավորումը կիրականացվի դրամաշնորհային համակարգով: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ հարցերով զբաղվող քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ թատերական բարեփոխումները հնարավորություն կտան թատրոններն «ազատագրել պաշտոնյանների սուբյեկտիվիզմից»:

Նա նաև նշել է, որ «Հիմնախնդիրն այն էր, որ տարբեր թատրոններ, երբեմն իրենց հաջողություններով, ժանրով, հանդիսասրահների նստատեղերի քանակով համարժեք են, սակայն ֆինանսավորվում էին տարբեր կերպ: Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք այդ երևույթի մեջ սուբյեկտիվություն չկա»,- ընդգծել է պաշտոնյան:

Ըստ նրա քաղաքային իշխանությունների առջև դրված է եղել թատրոնները »պոկել» չինովնիկների այդ սուբյեկտիվիզմից:
Քաղաքապետարանի ներկայացուցչի ասելով պաշտոնյաները չեն խառնվելու թատրոնների ստեղծագործական գործունեությանը, սակայն դրամաշնորհները պետք է նախատեսեն թատրոնների ղեկավարների պարտավորություն՝ իրենց արտիստների և անձնակազմի համար արժանապատիվ աշխատավարձ ապահովելու հարցով:

Թատրոններին օժանդակելու դրամաշնորհային համակարգը ենթադրում է այդ հաստատությունների համար որոշակի ֆինանսական միջոցների ամրակցում: Դրամագլխի չափը որոշվելու է նորմատիվային սկզբունքով: Այն դեպքում, եթե թատրոնը նորմատիվային մոտեցման կիրառմամբ ստանում է բացասական նշանակությամբ բյուջե, ապա որոշվում է տվյալ թատրոնի համար պահպանել բյուջեյից ֆինանսավորումը միայն անցյալ տարիների մակարդակով:

Ավելացնենք, որ ստեղծագործական բաղադրիչը, որը կազմում է թատրոնի ողջ ֆինանսավորման ծավալի 2/3 մասը, լիովին մնում է թատրոնի հայեցողության և տնօրինման ներքո:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 16 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ