Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուսանողները կվերադառնան հայրենիք և աշխատանքի կանցնեն տեղի թատրոններում

10.30.2017


Արդեն 4-րդ տարին է, որ Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտում գործում է առաջին աբխազական ստուդիան, որի ուսանողները ցուցադրել են իրենց առաջին ներկայացումը՝ աբխազ գրող և դրամատուրգ Ֆազիլ Իսկանդերի «Սոֆիչկա» ստեղծագործությունը: Այդ մասին «tvkultura.ru» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Աբխազական առաջին ստուդիան հիմնադրել է ծննունդով Գուդաուտա քաղաքից Ամալիա Կվարացխելիան, որը մանկությունից արտիստուհի դառնալու ցանկություն է փայփայել: Հիմա նա դուրս է գալիս Շչուկինի ինստիտուտի բեմ և հանդես է գալիս գլխավոր դերակատարմամբ:

Աբխազական առաջին ստուդիայի գեղարվեստական ղեկավարը Ելենա Օդինցովան է: Հենց նա էլ հանդես է եկել այդ ներկայացման ռեժիսորի դերում:

«Սոֆիչկա» ներկայացումը արդեն նույնիսկ դուրս է եկել մոսկովյան թատերական ինստիտուտի տարածքից և ցուցադրվել նաև այլ հարթակներում: Օրինակ, այս բեմադրությամբ է Աբխազիայում մեկնարկել Ֆազիլ Իսկանդերին նվիրված «Մարդու կայանատեղի» խորագրով 3-րդ միջազգային թատերական փառատոնը: Իսկ ամռանը այն մեծ հաջողությամբ ցուցադրվել է Մոսկվայի Ռոսդրամայի թատրոնում:

Շչուկինի ինստիտուտում պլանավորում են անցկացնել աբխազական ստուդիայի փառատոնը, որի ժամանակ ուսանողները կցուցադրեն նաև այլ աշխատանքներ:

Հատկանշական է, որ ստուդիայի կրթական ծրագրի ավարտից հետո ուսանողները կվերադառնան հայրենիք և աշխատանքի կանցնեն տեղի թատրոններում:
    Դիտվել է 13 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ