Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համանման փորձի անալոգով ծնվեց գաղափարը

10.31.2017

Նոյեմբերի 7-ին Մոսկվայում Իգոր Ստրավինսկու հայտնի «Հրեղեն հավքը» բալետը կներկայացվի ամերիկյան փողոցային մշակույթի մասսայականություն վայելող հիփ-հոփ ժանրով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mmdm.ru»-ին:

Դասական կոմպոզիտորի լեգենդար ստեղծագործությունը այդ ձևաչափով ներկայացնողը Նյու-Յորքի «Bessie » պարային մրցնակաբաշխությանն անվանակարգված խորեոգրաֆ Ջենիֆեր Վեբերն է, որն արդեն 15 տարի ղեկավարում է հիպ-հոպ ժանրում կանանց առաջին «Decadancetheatre » թատրոնը: Այս ժանրը Ջենիֆերի համար հաղորդակցման միջոց է, նոր լեզու և հասկանալի է երիտասարդներին:

«Հրեղեն հավքը» հիփ-հոփ ժանրում ռուս-ամերիկյան համատեղ նախագծի երկրորդ օրինակն է: Մինչ այդ, 2014թ.-ին հիփ-հոփ ժանրով ներկայացվել էր Չայկովսկու «Շչելկունչիկ» -ը, որի գործողությունները Վեբերը տեղափոխել էր Նյու-Յորք:

Այն ժամանակ Վեբերը ասել էր. «Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են Շեքսպիրի դասական ստեղծագործությունները ձևափոխում ժամանակակից մոտիվի: Եվ դրամատիկականի համանման փորձի անալոգով ծնվեց գաղափարը՝ ժամանակակից դարձնել նաև դասական բալետը»:

Ներկայացումը կկայանա Մոսկվայի երաժշտության տանը՝ նոյեմբերի 7-ին և 8-ին:

Տեսանյութեր

Դիտվել է 12 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ