Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմ զոհված կենդանուն թաղելու և նրա վերակենդանացման մասին՝ ըստ Քինգի

11.01.2017

Կինոաշխարհում լավ հայտնի հոլլիվուդյան հայազգի պրոդյուսեր Մարկ Վահրադյանը իր գործընկեր Լորենցո դի Բոնավենթուրայի հետ սկսել են նախապատրաստվել «Paramount» կինոստուդիայում «Տնային կենդանիների գերեզման» նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thr.ru»-ին:

Ըստ «սարսափի թագավոր» Սթիվեն Քինգի դասական վեպի բեմադրվելիք կինոնկարի վրա կաշխատեն միաժամանակ երկու ռեժիսոր՝ Քևին Քոլշը և Դենիս Ուիդմայերը, որոնք արդեն համատեղ աշխատանքների փորձ ունեն և միասին նկարել են «Աստղի աչքերը» և «Սև տոնակատարություները» ֆիլմերը:

«Տնային կենդանիների գերեզմանը» կնոջ ու երկու երեխաների հետ մեգապոլիսից Մեն նահանգի մի փոքրիկ քաղաք տեղափոխված բժիշկ Քրիդի մասին պատմություն է: Նրանց տեղափոխությունը մթագնում է, քանի որ մի բեռնատար մեքենայի անիվների տակ զոհվում է նրանց սիրելի կատուն: Հերոսին խորհուրդ են տալիս կենդանու մարմինը թաղել հին հնդկացիական գերեզմանում, քանի որ լեգենդի համաձայն, եթե այդ գերեզմանում որևէ մեկին թաղեն, ապա նա շուտով կվերակենդանանա և կվերադառնա: Եվ իրոք, շուտով կատուն վերադառնում է, բայց ոչ այնպիսին, ինչպիսին եղել էր, այլ շատ տհաճ և գազազած...
    Դիտվել է 847 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ