Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն պարգևը

11.02.2017

Մոսկվայում փորձագիտական հանձնաժողովը ավելի քան 800 ներկայացում դիտելուց հետո ընտրել է Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն պարգևը համարվող «Ոսկե դիմակի» 2018թ.- ին կայանալիք մրցանակաբաշխության հաղթողների թեկնածուներին, որոնք ընտրվել եմ Մոսկվայի, Պետերբուրգի և այդ եկրի ավելի քան 100 այլ քաղաքների թատրոններից: Այս մրցանակաբաշխությունը իրականացվում է 1993թ.-ից: Այն ամեն տարի շնորհվում է բեմարվեստի բոլոր (օպերա, դրամա, ժամանակակից պար, մյուզիքլ, օպերետա ) ժանրերով ստեղծագործող և աչքի ընկած կոլեկտիվներին, ինչպես նաև տիկնիկային թատրոններին:

Այս տարի ներկայացված մրցութային անվանակարգերից ամենաշատ առաջարկները երաժշտության ոլորտում բաժի է հասել Մեծ թատրոնին: Այդ նախապատվությունները մասնագետները կատարել են այս հաստատությունում բեմադրված 2 օպերայի և 1 բալետի հասցեով: Լավագույն են ճանաչվել Դևիդ Օլդենի բեմադրած «Բիլլի Բադ և Ադոլֆ Շապիրոյի «Մանոն Լեսկո» օպերաները, իսկ դրանցում հանդես եկող մի շարք հայտնի կամ նոր աչքի ընկնող արտիստներ ներկայացվել են «Օպերա/կնոջ դեր» և «Օպերա/տղամարդու դեր» անվանակարգերում:

Ասենք, որ «Ոսկե դիմակի» հավակնորդների ցանկում է նաև «Գոգոլ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը, որը դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքում՝ պետական ֆինանսական միջոցներ յուրացնելու մեղադրանքով:

Մրցանակաբաշխության փորձագետները իրենց դիտած գործերում նշել են նաև «Գելիկոն օպերայում» բեմականացված «Չաադսկի» օպերան և «Ախմատովա: Պոեմ առանց հերոսի» ներկայացումը:
Բացի այդ «Ոսկի դիմակի» հավակնություններ ունի նաև «Գոգոլ-կենտրոնում» բեմադրված «Կուզմին: Ձուկը ջարդում է սառույցը» ներկայացումը:

«Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը թվով 24-րդ է, կայանալու է 2018թ.-ի գարնանը, Մոսկվայում՝ Ռուսաստանի Մեծ թատրոնում:

    Դիտվել է 16 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ