Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Deep Purple»-ը 50 տարեկան է և մեկնում է համաշխարհային շրջագայության

11.02.2017


Հանրահայտ «Deep Purple» ռոք համույթը իր կազմավորման 50-ամյակին ընդառաջ նախաձեռնել է համաշխարհային համերգային շրջագայություն: Այն հանդես կգա Սթոքհոլմում, Օսլոյում, Հելսինկիում, Կոպենհագենում, Բուենոս-Այրեսում, Սանտյագոյում և էլի մի շարք լատինամերիկյան քաղաքներում: Նախկին խորհրդային տարածքի երկրներից այդ նախագծի շրջանակներում «Deep Purple»-ը երկու համերգով հանդես է գալու Ռուսաստանում՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, Բելոռուսի Մինսկ և Ուկրաինայի Կիև քաղաքներում:

Խումբը կատարելու է, ոչ միայն իր հանրահայտ հիթերը, այլև իր նոր ստուդիական «inFinite» խարագրով ձայնապնակում ժողովված նոր ստեղծագործությունները: «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ հենց այդ ձայնապնակն էլ դարձել է նման համերգային շրջագայություն նախաձեռնելու առիթ:

2001թ.-ից «Deep Purple»-ը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Յան Գիլան (վոկալ), Ռոջեր Գլովեր (բաս-գիթառ), Յան Փեյս (հարվածային գործիքներ), Սթիվ Մորս (գիթառ) և Դոն Էյրի (ստեղնային գործիքներ):

Տեսանյութեր

Դիտվել է 754 անգամ