Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրդեհ աշխարհահռչակ թանգարանում

11.03.2017

Մոսկվայում հրդեհ է բռնկվել Պուշկինի անվան պետական գեղարվեստի թանգարանի անձնական հավաքածոների բաժնում: Երկհարկանի այդ կառույցը գտնվում է նշանավոր հաստատության հիմնական շենքի հարևանութմաբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս պահի դրությամբ հրդեհն արդեն չեզոքացվել է, որի համար պահանջվել է 10 հրդեհաշեջ փրկիչ հաշվարկ: Տուժածներ չկան: Շենքից տարհանվել է 30 մ,արդ:

Թանգարանի կայքը տեղեկացնում է, որ անձնական հավաքածոների հիմնական ցուցադրանքը փակ է եղել մինչև 2019թ.-ն, քանի որ որոշված է եղել շենքի շահագործումը շարունակել որպես Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանի ֆոնդերի պահոց: Այնտեղ տեղավորված են եղել անտիկ ժամանակաշրջանի, Հին Արևելքի, հին շրջանի վարպետների բաժինների տնօրինությանը հանձնված արվեստի և հնագիտական նյութերը, լուսանկարները: Հրդեհված շենքում է գտնվել նաև հաշվառման և համախմբման բաժնի պահոցը:

Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, ըստ նախնական տվյալների, ականատեսների պատմելով, երկհարկանի շենքի տանիքից սպիտակ ծուխ է բարձրանալիս եղել Մինչև հրշեջները կմոտենային, ծուխը փոխել է գույնը և դարձել սև: Որոշլրատվամիջոցներ էլ արդեն հաղորդում են, որ ոչ մի վտանգ չկա, այդ թվում նաև հավաքածոների համար:
    Դիտվել է 717 անգամ