Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիրակի երեկոյան Մեծ թատրոնից տարհանվել են հարյուրավոր մարդիկ

11.05.2017


Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 5-ի երեկոյան, Մեծ թատրոնից, պայթյունի մասին անանուն հեռախոսազանգ ստանալուց հետո , տարհանվել է ավելի քան 700 մարդ: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ նույն ահազանգը հնչել է նաև հայտնի պետական հանրախանութում (ԳՈՒՄ-ում), որտեղից տարհանվել է 1800 մարդ և ևս 2000-ն էլ տարհանվել են «Մետրոպոլ» հյուրանոցից:

Կիրակի երեկոյան մոտ 1000-ական մարդ էլ տարհանվել է Էնտուզիաստների մայրուղում գտնվող «Ֆակել» կինոդահլիճից և Հարավ-Արևելյան վարչական մարզում գտնվող «Դուբրովկա առևտրի կենտրոնից:
    Դիտվել է 729 անգամ