Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակակից դրամատուրգներին կվերադարձնեն պետպատվերի քաղաքականության ոլորտ

11.06.2017


Ռուսաստանի մշակույթի նախարարությունը գործնական քայլեր է նախատեսում թատերական քաղաքականության մեջ 2018թ.-ին էական փոփոխություն կատարելու նպատակով: Օրերս գերատեսչության կազմում գործող թատերական խորհրդի նիստի ժամանակ որոշել են պետպատվերի մեջ առավել մեծ տեղ հատկացնել հայրենական ժամանակակից դրամատուրգների աշխատանքներին : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Խնդրում եմ պետական թատրոնների պետպատվերի մեջ վերադարձնել ժամանակակից հեղինակների աշխատանքները, որոնք ստեղծվել են 1992թ.-ից հետո,- ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Այս մոտեցումը, ըստ նախարարի, պետք է տարածվի նաև Մոսկվայի թատրոնների վրա:

Բացի այդ խորհրդի ընթացքում խոսք է եղել նաև երեխաներին և երիտասարդներին հասցեագրված ներկայացումների թիվն ավելացնելու մասին:

Ասենք, որ 2013-2015թթ.-երին Ռուսաստանում թատրոնների խաղացանկային քաղաքականությունը գնահատելիս առանձին գնահատվել են նաև երեխաների և երիտասարդների համար նախատեսված, ինչպես նաև ժամանակակից դրամատուրգների գործերով իրականացված բեմադրությունների բաժնեմասերը: Սակայն, սկսած 2016թ.-ից այդպիսի ցուցանիշներ գրանցելու քաղաքականությունից որոշել էին հրաժարվել:

    Դիտվել է 11 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ