Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2017թ.-ին Գոնկուրյան մրցանակին արժանացավ Էրիկ Վյույարի «Օրակարգը»

11.06.2017

Այսօր Ֆրանսիայում կայացել է այդ երկրի ամենագլխավոր Գոնկուրյան գրական մրցանակի շնորհման արարողությունը, որին արժանացել է Էրիկ Վյույարի «Օրակարգ» վեպը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Վյույարի վեպը պատմում է հիտլերյան Գերմանիայում իրենց գործունեությունը ծավալող արդյունաբերողների մասին:
Հաղթողի հետ պատվավոր մրցանակին տիրելու համար մրցում էին Յանիկ Էնելը իր «Ամուր բռնիր թագը», Վերոնիկ Օլմին «Բախիտա» և Ալիս Զենիտեն «Կորցնելու արվեստ» վեպերով:

Գոնկուրյան մրցանակն արդեն ավելի քան 100 տարի շնորհվում է ֆրանսերեն լեզվով գրված վեպի հեղինակին: Այն ստացել է ֆրանսիական գրականության երկու դասակաների՝ Էդմոն Լուի Անտուան և Էյուլ Ալֆրեդ Յուո Գոնկուրների անունը, որոնցից կրտսերը՝ Էդմոնն իր կարողությունը նվիրել է երկրի գրական ակադեմիային: Ակադեմիան կոչվել է նրանց անունով Գոնկուրյան և սահմանել է նույնանուն ամենամյա գրական մրցանակ:

Մրցանակը տրվում է ակադեմիայի 10 անդամների քվեարկության արդյունքում, որը կայանում է Փարիզի «Դրուան» ռեստորանում: Յուրաքանչյուր ակադեմիկոս կարող է քվեարկել մեկ անգամ և միայն մեկ հավակնորդ գրքի համար: Իսկ այս հանձնաժողովի նախագահն ունի երկու անգամ քվեարկելու իրավունք:

Գոնկուրյան մրցանակը խորհրդանշական է իր չափով՝ ընդամենը 10 եվրո: Սակայն այս հափողությամբ մրցանակակրի առջև բացվում է լայն ճանապարհ ոչ միայն հայտնի դառնալու առումով, այլև այն հանգամանքով, որ դրանից հետո նրա գործերը տպագրվում են երաշխավորված մեծ տպաքանակներով:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 94 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ