Թատրոնում պայթեցնող սարքի առկայության մասին լուրը սուտ է եղել11.07.2017
Անցած կիրակի, նոյեմբերի 5-ին Մոսկվայում, Մեծ թատրոնի Բեթհովենյան դահլիճում կայանալիք համերգը, որը տապալվել էր թատրոնում դրված ականի հավանական պայթյունի մասին հեռախոսազանգից հետո, հետաձգվել է և կկայանա մեկ ուրիշ օր: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այն հանդիսատեսները, որոնք կցանկանան վերադարձնել այդ համերգի տոմսերը, թատրոնը պատրաստակամ է ետ ընդունել և դրամը վերադարձնել: Այդ մասին հայտարարել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:
Նա նաև հայտնել է, որ թատրոնում պայթեցնող սարքի առկայության մասին լուրը սուտ է եղել:
Ռուսաստանում հեռախոսային ահաբեկչության ալիքն սկսվել է 2017թ.-ի սեպտեմբերի 11-ից: Բոլոր զանգերի պարագայում պայթյունի մասին զգուշացումները և սպառնալիքները չեն հաստատվել:
Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ ականների մասին սուտ լուրերի տարածմամբ զբաղվում են 4 ռուսաստանցիներ, որոնք գտնվում են արտասահմանում և որոնք ունեն աջակիցներ Ռուսաստանի տարածքում: Նրա տվյալներով հեռախոսային ահաբեկչության հետևանքով հասցված վնասն արդեն գերազանցում է 300 մլն ռուբլին:
Այս թեմայով այլ հղումներ-1