Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետք է դատի տալ ողջ տղամարդկային ցեղին

11.09.2017

Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կապ ունի հոլլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ ծագած աղմուկի հետ, որը մեղադրվում է բազմաթիվ սեռական հետապնդումների մեջ: Այդ մասին «Իզվեստիա» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Հիլլարի Քլինթոնը բարեկամական կապեր ուներ երկու Վայնշթեյն եղբայրների հետ: Ես կարծում եմ, որ Թրամփը որոշել է նրա վրա նետել ևս մեկ ստորություն: Չէ՞ որ Հարվի Վայնշթեյնը ֆինանսավորել է Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավը»,- ասել է Կոնչալովսկին:

Ռեժիսորի կարծիքով, Ռուսաստանում այդպիսի աղմուկ բարձրացնելու հավանականությունը շատ փոքր է: «Գուցե Սադովոյե կոլցոյի սահմաններում նույնպես սկսվում է այդպիսի հիմարություն: Հասկանում եք, տղամարդը՝ տղամարդ է, կինը՝ կին: Փառք աստծո, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քաղաքական կոռեկտությունը չի հասել աբսուրդի»,- ասել է Կոնչալովսկին:

Նա ընդգծել է այն միտքը, որ տղամարդիկ պետք է հետապնդեն կանանց, իսկ կանայք պետք է դիմադրեն: Կոնչալովսկին հիշատակում է մեծ գրող Լև Տոլստոյի հետևյալ միտքը.«Օրիորդները սիրում են, երբ իրենց կսմթում են»:

Ըստ ռեժիսորի դա նշանակում է, որ պետք է դատի տալ ողջ տղամարդկային ցեղին: Այս ամենը, նրա կարծիքով նորմալ պատմություն է և զանգվածային մանիպուլիացիա:

«Ինչ վերաբերում է սեռական հետապնդումներին ընդհանրապես, ապա ես կարծում եմ, որ աշխարհը միշտ կանգնած է եղել դրա վրա: Եթե սկսվել է ոչ այն, ինչ սկսվել է, ապա պետք է դատել Քլինթոնին»,- ասել է ռեժիսորը:



Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
    Դիտվել է 119 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388>>հաջորդ