Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մնջախաղը չի ցանկանում մոռացման մատնվել

11.10.2017


Իմպրեսարիոները և թատերական գործակալները բեմարվեստի այդ տեսակը համարում են «անշահավետ», իսկ դերասան-մնջախաղացներին «փողոցի արտիստ»: Սակայն ֆրանսիացիներն իրենց բնորոշ թեթևությամբ անտեսում են դժգոհների կարծիքը և արդեն երկրորդ անգամ անցկացնում են դիմախաղի ու ժեստերի խոշոր ֆորում-բիենալե: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս անգամ միջոցառումը ընդգրկել է իր շրջանառության մեջ ֆրանսիական 21 քաղաք (Փարիզ, Սեն-Դենի, Մարսել, Թուլուզ, և այլն): Մեկնարկել է երկու օր առաջ՝ նոյեմբերի 8-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 17-ը:

«Մնջախաղի մասին մեր երկրում խոսելն ամոթ է,- ֆորումի բացման ժամանակ ասել է Բանյո քաղաքի Վիկտոր Հյուգոյի անվան թատրոնի դերասան Ֆրենսիս Փերնին և ավելացրել,- այս արվեստը միշտ, իր ողջ ուժերով ձգտել է ճեղքելով անցնել և վերածվել թագուհու»; Բայց նա նաև ցավով նշել է, որ «Մարսել Մարսոյի ժամանակները անցել են, մնջախաղացների մասին՝ մոռացել»:

«Ժեստի գիշերը» բեմադրության դերակատարներից մեկը՝ 31-ամյա Ֆրենսիս Փերնին ինքնուս արտիստ է: Օռլեանից Փարիզ է եկել, որպեսզի դառնա ամենահայտնի «մնջության արտիստը», անշուշտ Մարսել Մարսոյից հետո: Նա պայքարում է ժանրի «վերականգնման» համար: բայց նա միայնակ չէ:

Այս ֆորում-բիենալեին մասնակցում է 51 թատերախումբ: Իսկ անցյալ ամառ, Դորդոն քաղաքում կայացած «Pеrigueux MIMOS» փառատոնի ժամանակ մնջախաղացությունը դիտելու էին եկել 80 հազար հանդիսատեսներ: Սակայն ֆրանսիացիները գնահատական չեն տալիս: Նրանց մարտակոչն է. «Քիչ խոսքեր, շատ գործեր»: «Մնջերի թատրոնը» չի կարող օգնություն խնդրել, սակայն նաև չի ցանկանում մատնվել մոռացման:
    Դիտվել է 13 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ