Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները աչքը՝ աչքին հեռավորությունից են պատմում հերոսների պատմությունները

11.10.2017


Ինչ դասեր է սովորեցրել պատմությունը: Ինչ են սովորեցրել Ռուսական հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղ գտած իրադարձությունները: Այդ հարցերին փորձել է սեփական պատասխանները տալ Մոսկվայի նահանգային թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ներկայացումը անդրադառնում է Ռուսական կայսրության մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆեդերովնայի և նրա հարազատների կյանքի վերջին օրերին, որ անցել են Ալապաևկա կոչվող գավառական քաղաքում:

1918թ.-ին բոլշևիկները հենց այստեղ են աքսորել ցարական ընտանիքի 8 անդամների և նրանց շրջապատի մի խումբ մարդկանց և կիսամեռ վիճակում նետել քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող հանքահորերի մեջ:

Իսկ Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքի անդամներին բոլշևիկյան դահիճները գնդակահարել են նույն 1918թ.-ին Եկատերինբուրգ քաղաքում:

Բեմադրությունը, որ կոչվում է «Ութը», ներկայացնում է այս ողբերգական պատությունը:

Ներկայացման հեղինակները հարմար են գտել բեմի և հանդիսասրահի միջև բաժանարար գիծ չդնել: Կամերային տարածության մեջ ստեղծված սցենոգրաֆիան ներկայացրել է լքյալ դպրոցական այն դասարանները, որոնք Ռոմանովյան հարստության վերջին արքայական ընտանիքի համար վերածվել է տան և բանտի:

Հանդիսատեսների շուրջ բոլորը դպրոցական սեղանների ու նստարանների շարքերն են: Դերասանները նրանց բառացիորեն աչքը՝ աչքին հեռավորությունից են պատմում հերոսների պատմությունները, որի արդյունքում հանդիսատեսի համար ողբերգությունը դադարում է ուրիշի հետ կատարվող դեպք լինել: Դերասանի յուրաքանչյուր ժեստը, հայացքը, դիմախաղի ամենափոքր փոփոխությունը անմիջապես ստանում է առավելագույն տպավորություն թողնելու և կատարվածի սարսափը զգալու ներուժ:

Եվ համազգային ողբերգության վերապրումի այս պատմության իմաստավորումը դառնում է թատերական խաղի բոլոր մասնակիցների միտքն ու զգայարանները նույն ուղղությամբ աշխատեցնելու հիմնավոր մոտիվը:

Ի՞նչ է մնում մարդուն նրա կյանքի մայրամուտին: Ի՞նչ է բարին և ի՞նչ է չարը: Եվ որտեղո՞վ է անցնում նրանց սահմանագիծը:

Ներկայացման գաղափարը կարդացվում է տողերի արանքում: Դա այն է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է կատարում իր ընտրությունը: Բայց ոմանք ընտրում են մտքով, ոմանք էլ՝ սրտով:

Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի այրին իր ամուսնուն սպանող ահաբեկիչին պատմում է, որ ինքը խնդրագիր է ուղարկել ցարին, որպեսզի այս նրան ներում շնորհի: Սա ներման և բարության այն նյութականացումն է, որը իրենց առաջ որպես կարևոր խնդիր դիտարկում են ներկայացման հեղինակները՝ դրամատուրգ Վլադիմր Զուևը և ռեժիսոր Աննա Գորուշկինան:
Ներկայացման մեջ զգալի տեղ է հատկացվել նաև լույսին, պլաստիկային նաև դերասանական խաղին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովն այս ներկայացումը գնահատել է հետևյալ խոսքերով. «Որպեսզի չտրորենք պատմական փոցխը, ամենից առաջ անհրաժեշտ է հիշել»: Բայց, հաճախ, պարզվում է, որ երբեմն այնքան էլ հեշտ չէ ներկայում կատարվող սխալներից խուսափելու համար դա հաշվի առնելը :
    Դիտվել է 887 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ