Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչ է իրենից ներկայացնում տիեզերքում ֆիզիկական միավոր լինելը

11.12.2017

Մոսկվայում ընթացող ժամանակակից պարի «DanceInversion» փառատոնում նախորդ երկու օրերին՝ նոյեմբերի 10-ին և 11-ին իր նոր՝ «Անհանգիստ հոգու արձագանքը/Հավերժական շարժիչ» բեմադրությամբ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում հանդես եկավ Գերմանիայի Դրեզդեն և Ֆրանկֆուրտ քաղաքներում ստեղծագորող, «Dresden Frankfurt Dance Company»-ի ղեկավար, ծագումով իտալացի խորեոգրաֆ և բեմադրիչ Ջակոպո Գոդանին: Դասական և ժամանակակից պարերի համակեցության, տիեզերքում մարդու տեղի ու նշանակության և այդ համակարգում նրա ֆիզիկական ներկայությունը առավել բովանդակալից, օգտակար և իմաստավորված դարձնելու մասին իր մտքերը նա համառոտ բարձրաձայնել է ռուսական հեռուստատեսության «Կուլտուրա» ալիքին տված հարցազրույցում, որը առավել հետաքրքրական հատվածները թարգմանաբար իր ընթերցողներին է ներկայացնում «ԹԱԳԼՈՒՐ»-ը:

- Իմ ընկերության համար բալետը մի գործիք է, որի օգնությամբ ուսումնասիրում ենք այս աշխարհում սեփական մարմնի զգացողությունները: Մենք դիտարկում ենք թե ինչ է իրենից ներկայացնում տիեզերքում ֆիզիկական միավոր լինելը և ինչպես անել, որ այդ միավորը դառնա կատարյալ: Ես փորձում եմ հասկանալ ինչպես անել, որ իմ մարմինը դարձնեմ տիեզերք թռչող ռուսական հրթիռ այն հեծանիվի փոխարեն, որը ընթանում է Կալդովինի փողոցով: Այդ մասին են երեք փուլերի կազմված իմ բալետները, որոնք ինքներս մեզ ուսումնասիրելու մասին են:

Ինձ համար, ամբողջ աշխարհում, ամենից հետաքրքիր և կլանող բաներից մեկը գիտությունն է: Չկա առավել ցնցող բան, քան այն, որ ընկերությունում մենք նայում ենք մեզ հայելու մեջ և մտածում մարմնի մասին. ինչու այս մասը այսպես չի աշխատում, ինչպես կարող եմ դառնալ ավելի նուրբ, իմ շարժումների համադրությունների մեջ առավել չշգրիտ, ինչպես հակադրեմ գլուխս՝ ձեռքերիս և, միաժամանակ, դա համատեղեմ ինչ-որ դասական ճկման հետ: Անհրաժեշտ է ամեն օր դիտարկել ինքդ քեզ և լինել ինքդ քեզ համար ամենից լավը և ամենից խիստ քննադատը և ուսուցիչը:

Ես Ռուսաստանում ցույց կտամ նաև բեմադրություններ, որոնք ոչ մի ընդհանրություններ չունեն դասական պարի հետ:
Վերջին 20 տարիներին պարերն ուսումնասիրող որոշ մասնագետներ անհրաժեշտից ավելի էին ճկել փայտիկը և շրջվել դեպի ժեստերը, դիմախաղը, վարքաբանությունը: Ձևավորվել էր ինչ-որ մի հակապար և մարդիկ թատրոններ այլևս չէին հաճախում:

Մարդիկ ասում էին.«Բայց նրանք չեն պարում«: Իսկ նրանց պատասխանել էին.«Դուք չեք հասկանում, սա կոնտեմպ է, ավանգարդ: Իսկ մարդիկ ասել էին.«Մենք հասկանում ենք բայց նրանք չեն պարում»; Ահա թե ինչու մեր ընկերությունը գալիս է դասականից և ես զգույշ ներդնում եմ ժամանակակցի տարրեր՝ ձգտելով չսպանել պարը:

Ես կարծում եմ, որ դա հին հայացք է, երբ կարծում են, թե մեկ մարդը պետք է զբաղվի միայն ինչ-որ մեկ գործով: Խորեոգրաֆների մեջ կան մարդիկ, որոնք չեն կարողանում նկարել հագուստի էսքիզ: (Ինքը՝ Գոդանին իր բեմադրությունների և լուսավորողն է, նկարիչը, և սցենոգրաֆը, և խորեոգրաֆը, և ռեժիսորը)

Ես փորձում եմ ասել մարդկանց.«Դուք գաղափար անգամ չունեք, թե ինչպես եք շարժվում այս աշխարհում: Դուք ձեր ներուժի միայն 10-րդ մասն եք: Եթե չուսումնասիրեք, թե ինչպես ձեզ զարգացնեք սեփական կյանքի ամեն օրվա մեջ, երբեք չեք իմանա, թե ով եք դուք:

Վերջում ավելացնենք, որ ժամանակակից պարի «DanceInversion» փառատոն կեզրափակվի դեկտեմբերի 3-ին ամերիկյան «Ջեյսիկա Լանգ դանս» ամերիկյան պարային թատերախմբի ելույթով:

Տեսանյութեր

Դիտվել է 13 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ