Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարը օգնություն է խնդրել թատերասեր հասարակությունից

11.14.2017

Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը, ռուսական «Դոժդ» հեռուստալիքով օրերս ելույթ ունենալով, հայտարարել է, որ անհրաժեշտ է «խելքի բերել» երկրի մշակութի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, որը ըստ նրա «նպատակամղված վնաս է հասցնում թատրոնին»: Նրա ասելով միայն 2017թ.-ին դատախազությունը թատրոնում անցկացրել է 6 ստուգում: Ռայկինը դա կապում է անցյալ՝ 2016թ.-ին Ռուսաստանի թատերական գործիչների միության համագումարում իր ելույթի հետ:

«Ամբողջ տարվա ընթացքում թատրոնում դատախազական ստուգումներ են: Մեկը, մյուսը՝ նրանք չբացահայտեցին որևէ լուրջ խախտում: Արվեցին ինչ-որ մանր դիտողություններ, որոնք միշտ էլ հանդիպում են, սակայն ոչ մի լուրջ խախտում: Այդ դեպքում, ինչու՞ համար է այդ 6 ստուգումը»,- հարցնում է Ռայկինը և բացահայտում իր կարծիքը: «Դրանց պատճառը ոչ թե կարգավորելն է կամ ճշմարտությանը հասնելը, այլ վրեժը և պատժելը»:

Իր անմիջական ղեկավարի Ռուսաստանի մշակույթի նախարարին մեղադրելով դրա մեջ Կոնստանտին Ռայկինը նշում է, որ «նա չի կարողանում իրեն ներել թատերական գործիչների համագումարում արտահայտած մտքերի համար»: Ռայկինը Մեդինսկու այդ վարքագիծը մեկնաբանում է նաև այն հանգամանքով, որ ինքը մի քանի անգամ նախարարին բռնեցրել է անճշտության մեջ և պայքարել է «Սատիրիկոն» թատրոնին վերաբերող նրա անարդար որոշումների դեմ:

«Պարզապես վնասում է շատ հետևողական, թիրախավորված, պլանավորված»,- ասել է Ռայկինը:

Նա մտավախություն է հայտնել, որ հիմա էլ նախարարը փորձում է վնաս հասցնել թատրոնի պայմանները բարելավելուն միտված շինարարությանը և այն կանգնեցնել: «Իսկ շինարարությունը կանգնեցնելը և թատրոնին կրկին իր հարկի տակ հավաքվելն արգելելը նշանակում է այն ոչնչացնել»: Ռեժիսորը կարծում է, որ նախարարի այսօր ձեռք բերած հզորության պարագայում դա այնքն էլ դժվար չի լինի:

Ռայկինը այս վիճակից դուրս գալու և թատրոնի համար առավել բարվոք իրավիճակ ձևավորելու ակնկալիքով օգնություն է խնդրել թատերասեր հասարակաությունից, այլ թատրոնների ղեկավարներից, թատերական գործիչների միությունից և իհարկե, իր հանդիսատեսներից, որոնք «Սատիրիկոն» թատրոնի մոսկովյան միջավայրում իր ղեկավարությամբ գործելու 30 տարիների ընթացքում «արդեն պետք է, որ միլիոններ հավաքի»:

Նա դիմել է նաև իշխանության բարձր ոլորտներին, որոնք «գտնվում են Մշակույթի նախարարությունից վերև» կոչ անելով թույլ չտալ վնասել «Սատիրիկոն» թատրոնին, որը ստեղծել է Արկադի Ռայկինը (խորհրդային տարիներին հայտնի երգիծաբան և դերասան, Կոնստանտին Ռայկինի հայրը-խմբ.) և, որը շուտով կբոլորի իր հիմնադրման 80 ամյակը:

Նա նաև նշել է, որ «այս թատրոնը շատ լուրջ վաստակ ունի.... հայրենի մշակույթի առջև»:

Ռայկինը ներողություն խնդրելով հեռուստադիտողներից, խոստովանել է, որ «կյանքում առաջին անգամ է խոսում» իր վաստակի մասին, որին նա հասել է այս թատրոնի շնոհիվ:

«Ես, այնուամենայնիվ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ եմ, Պետական մրցանակների դափնեկիր, երկու անգամ պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով: Այդ բոլորը ինձ են տվել երեք նախագահներ, որոնց մեջ նաև Վլադիմիր Պուտինը»:

Ամփոփելով իր հեռուստաելույթը, Կոնստանտին Ռայկինը հույս է հայտնել, որ բոլորով միասին ինչ-որ կերպ կկարողանան. «նրան (ՌԴ Մշակույթի նախարարին-խմբ) ցույց տալ իր տեղը...





Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 11 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ