Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը

11.15.2017

Այսօր, նոյեմբերի 15-ին, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսով կմեկնարկեն Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը։ Միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Այս խոշոր ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իր ծավալով աննախադեպ է Հայաստանի անկախացումից ի վեր: Այն ընդգրկում է ոչ միայն Մոսկվան, Պետերբուրգը, Սոչին, այլև Ռուսաստանի բազմաթիվ այլ վարչատարածքային միավորների քաղաքներ:

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի ծրագրի շրջանակներում այսօր Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում կբացվի ժամանակակից խաչքարերի ցուցահանդես և ելույթ կունենա «Հովեր» երգչախումբը:

Ընդհանուր առմամբ մշակութային միջոցառմանը տարբեր օերին Ռուսաստանի բնակավայրերում հայկական շունչը զգացվելու է արվեստի ամենատարբեր ժանրերի մատուցմամբ: Կլինեն դասական, ժողովրդական, ջազային և ժամանակակից երաժշտական և պարային կոլեկտիվների համերգներ, Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ և այլն:

Այս միջոցառումներին զուգահեռ Ռուսաստանի մի շարք քաղաքներում հայկական բեմարվստը կներկայացնեն Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Մնջախաղի պետական թատրոնները:

Ավելացնենք, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ռուսաստանի 58 հայ համայնքներում դեռևս նոյեմբերի 1-ից մեկնարկել և անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն), որոնց թիվն, ընդհանուր առմամբ, մինչև դեկտեմբեր կհատի 250-ի սահմանը:
    Դիտվել է 114 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ