Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գլոբուս»-ը կսկսի համաշխարհային հյուրախաղերի երկամյա շրջագայություն

10.31.2013

2014թ.-ից Շեքսպիրի անմահ թատերգությունների բեմականացումներով մշակույթի պատմության մեջ մտած «Գլոբուս» թատրոնը կսկսի համաշխարհային հյուրախաղերի երկամյա շրջագայություն` նվիրված հանճարեղ դրամատուրգի ծննդյան 450-ամյակին, հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Այդ մեծ նախագծի իրականացման շրջանակներում լոնդոնյան թատրոնը, սակայն, կարելի է ասել, արդեն սկսել է շեքսպիրապատման իր ծրագրերը: Բանն այն է, որ «Գլոբուս»-ը այս տարվանից հանդիսատեսներին է սկսել ներկայացնել շեքսպիրյան իր բեմադրությունների նկարահանված տարբերակները: Օրինակ, օրերս Մոսկվա ժամանած այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար Դոմինիկ Դրոմհուլը հանդիսատեսներին ներկայացրեց «Գլոբուս»-ի հայտնի բեմադրություններից մեկի` «Հենրիխ 5-րդի» կինոտարբերակը:

Ներկայացման լեզուն շեքսպիրյան բնօրինակ հին անգլերենն է: Ըստ հեղինակի դա պետք է ավելի ուժեղացնի տեսարանից ստացված տպավորությունը: Ինչպես կինոյում, ներկայացման նկարահանված տարբերակում ևս, օգտագործված են խոշոր պլաններ: Ըստ ռեժիսորի, իրենք աշխատել են դիտողի մեջ հնարավորինս առավելագույն չափով թատրոնի դահլիճում ներկա լինելու տպավորություն առաջացնել: Երբեմն դահլիճից ծիծաղ է լսվում: Նկարահանվել է ոչ միայն այն, ինչ կատարվում է բեմում, այլև հանդիսատեսը, նրա արձագանքը բեմում կատարվող իրադարձություններին: « Դա իրոք մեր թատրոնի իսկական մթնոլորտն է: Կարծես մարդուն վերցրել և տեղափոխել են «Գլոբուս» »,- ասել է Դոմինիկ Դրոմհուլը:
    Դիտվել է 496 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ