Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի ռեժիսորը «սև ցուցակները» չի տեսել, իսկ դերասանը պահանջել է իր անունը հանել ազդագրերից

11.17.2017

Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջագային մշակութային 6-րդ ֆորումում «Թատրոն» բաժինը ղեկավարող ռեժիսոր Վալերի Ֆոկինը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության ԶԼՄ-ներով տարածված փաստաթուղթը, որտեղ , «իբր թե, տեղ են գտել» այն անձանց անունները, որոնց մասնակցությունը միջոցառմանը համարվել է անցանկալի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ փաստաթուղթում, որը հրապարակել է «Colta.ru» կայքը «անցանկալի հյուրերի» թվում նշվում են ռուսական ժամանակակից թատերական մշակույթի այնպիսի կարկառուն ներկայացուցիչների անուններ, ինչպիսիք են Պետերբուրգի Եվրոպայի թատրոն-Փոքր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը, Ռուսական դրամատիկական արվեստի դպրոցի հիմնադիր Անատոլի Վասիլևը, Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչին, Մոսկվայի «Գոգոկ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբհեննիկովը և այլք:

- Ես այդ ծառայողական գրագրությունը չեմ տեսել,- ասել է Վալերի Ֆոկինը: - Ինձ որևէ մեկը մեկ բառ անգամ չի ասել («անցանկալի մասնակիցների մասին»), իսկ եթե ասեին էլ, ապա ես նրանց, պարզապես, դուրս կհրավիրեի:

Ֆոկինը նաև նշել է, որ ֆորումի «Թատրոն» բաժնի գործընկերներից նույնպես չի լսել նման երաշխավորությունների մասին:
- Ես կարծում եմ, որ դա կարող է լինել ներքին գրագրություն, որը նրանց մոտ (նախարարությունում-խմբ.) ընացք է ունեցել, կամ էլ հերթական կեղծիք է,- ասել է Ֆոկինը:

Նա նաև ասել է, որ իրեն ոչ մի վարկած չի հետաքրքրում: «Մեր աշխարհն արդեն խելահեղության մեջ է գտնվում երկար ժամանակ, ինչ միայն տեղի չի ունենում՝ բանսարկություններ, կեղծիքներ, սուտ»:

Ըստ նրա, արդեն, զարմանալ, անգամ, չի հաջողվում: Եվ, ուրեմն, պետք է, պարզապես «դրան ուշադրություն չդարձնել և անել քո գործը և պայքարել, եթե հերթական զառանցանքը իրականություն է դառնում: Ի՞նչ կարող ես անել, այդպիասին է մեր կյանքը»,- եզրափակել է իր խոսքը Սանկտ-Պետերբուրգցի ռեժիսորը:

Ի դեպ, շարունակելով այս թեման, նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին ռուսական լրատվամիջոցներից մեկը լուր տարածեց, որ «DEREVO» պլաստիկ թատրոնի հիմնադիր, դերասան Անտոն Ադասինսկին «սև ցուցակների» հրապարակումից հետո և «7-րդ ստուդիայի» շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, իրենց երկրի Մշակույթի նախարարության չմիջամտելու պատճառով, հրաժարվել է մասնակցել պետերբուրգյան Միջագային մշակութային 6-րդ ֆորումի աշխատանքներին:

«Երեկ (նոյեմբերի15-ին-խմբ) ես խոսել եմ Ալեքսանդր Սոկուրովի գրասենյակի հետ,- ֆորումին հասցեագրված իր բաց նամակում նշել է Ադասինսկին:- Նա չի մասնակցում ֆորումին: Պատճառը Ռուսաստանի Մշակույթի առաջին փոխնախարար Վլադիմիր Արիստարխովի ստորագրությամբ նամակն է, որը ցուցակների իրողությունը ոչ հաստատել է, ոչ էլ՝ ժխտել»:

Նամակում Ադասինսկին հիշատակում է, որ փոխնախարարի ստորագրած փաստաթղթում նշված են մի քանի հայտնի ռեժիսորների, լրագրողների և գրողների անուններ, որոնք համարվել են ֆորումի անցանկալի հյուրեր: Նա նաև հիշատակել է նոր հրապարակված ցուցակների մասին, որտեղ ընդգրկված են միջազգային միջոցառման «Թատրոն» բաժնի անդամները:

Ապա վերջում նա նշել է. «Դա կեղծ չէ: Չեմ կարող չնկատել տեղի ունեցողը»:
Դերասանը ֆորումի կազմակերպիչներին խնդրել է հանել իր անունը ֆորումի «Կրկեսը և փողոցային թատրոնը» ազդագրից:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Դիտվել է 816 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ