Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացան պրեմերիա, որն առաջացրել է կլոր սեղանի պահանջ

11.20.2017

Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնը վերջերս կայացած «Ուզում եմ գնալ դպրոց» ներկայացման պրեմիերայից հետո կրթահամակարգում առկա հիմնախնդիրները որոշել է բացահայտել և մեկնաբանել ոչ միայն բեմից, ինչը նրանք արել են ռուսաստանցի հեղինակներ Անդրեյ Ժվալևսկու և Եվգենի Պաստերնակի նույնանուն գիրքը այս նոր բեմադրության հիմքը դարձնելով, այլև այդ թեմայով հրավիրել կլոր սեղան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով teatral-online.ru-ին:

«Հիմնախնդիրը հասունացած է: երեխաները չեն ցանկանում դպրոց գնալ,- գրում է թատրոնի մամլո ծառայությունը:

Իրոք դա մեր ժամանակների հիմնախնդի՞ր է, թե՞ գոյություն ունի միշտ: Կարո՞ղ է արդյոք գեղարվեստական ստեղծագործությունը լինել ոչ միայն հայելի, այլ նաև առիթ՝ դպրոցական կրթական համակարգում գլոբալ փոփոխություններ կատարելու համար: Որո՞նք են երեխաների մեջ չսովորելու ցանկություն առաջացնող այսօրվա հիմնախնդիրները, և, արդյո՞ք կարելի է այս ոլորտում բարեփոխումներ անել «ներքևից», եթե դպրոցականներն ու նրանց ծնողները ձևակերպեն հիմնական հարցադրումը:

Մոտավորապես ահա թե ինչպիսի հասարակական հնչողության հարցեր է բարձրացրել մոսկովյան թատոնի նոր ներկայացման պրեմիերան, որոնք քննարկելու համար էլ կազերպվու է կլոր սեղան՝ թատերագետների, դերասանների, ռեժիսորների,և մանկավարժների մասնակցությամբ:

Ի դեպ, կլոր սեղանի շուրջ քննարկումների մուտքը ազատ է, թեև տեղերը սահմանափակ են: Այժմ թատրոնը կատրում է կլոր սեղանին մասնակիցների էլեկտրոնային գրանցում:
    Դիտվել է 10 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ