Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արդյո՞ ք զուգարանում տեղ կգտնվի արվեստի համար

11.20.2017

Օդեսայի «UnderPub» արթ-ակումբում, վաղը՝ նոյեմբերի 21-ին կբացվի ժամանակակից արվեստի ցուցահանդես: Անսովորն այս ցուցահանդեսում այն է, որ ցուցադրանքը տեղ է գտնելու արթ-ակումբի զուգարանում: Այդ մասին «culturemeter.od.ua»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Արվեստագետը՝ Դմիտրի Զաբոլոցկին, որի աշխատանքները կներկայացվի փաբ ակումբի զուգարանից օգտվողներին, իր իսկ խոստովանությամբ, մի անգամ ընկել է մտածմունքի մեջ: Իսկ նրան հուզող հարցը այդ պահին այն է եղել, թե արդյո՞ք զուգարանում տեղ կգտնվի արվեստի համար:

Եվ նա այդ ուղղությամբ մտահղացել է այս նախագիծը և հումորի ավանդույթներով հարուստ քաղաքի Պրիմորսկի 15/17 հասցեում կբացի իր «Ցուցահանդես զուգարանում» ենթատեքստային նախագիծը:

Ինքը հեղինակը այս նախաձեռնությունը անվանել է «Ժամանակակից Օդեսայի արվեստի կազմակերպման նոր հոգեբանական ֆենոմեն»:

Ավելացնենք, որ զուգարանային միջավայրը և անտուրաժը ժամանակակից արվեստում նոր երևույթ չէ: Օրինակ, հիշենք Նյու-Յորքի «Հուգգենհայմի թանգարանում Մաուիցո Կատալենայի ներկայացրած զուգարանակոնքերի թոփ տասնյակը, որտեղ ոլորտային այլ «հրաշալիքների» թվում ներկայաված էր նաև 750 հարգի ոսկուց պատրաստված զուգարանակոնք, որից ցուցահանդեսի այցելուները, հեղինակի իսկ թւյլտվությամբ, օգտվեցին իրենց սիրտն ուզածի չափ:
    Դիտվել է 123 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ