Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«ԷՄՄԻ-2017»-երը հանձնվեցին իրենց տերերին

11.21.2017

Նախօրեին Ամերիկայի հեռուստատեսային արվեստների և գիտությունների ակադեմիան ամփոփել է իր ամենամյա «ԷՄՄԻ» մրցանակաբաշխության արդյունքները:

Այս մրցանակաբաշխությունում մրցանակներ են ստացել Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Թուրքիայում և Ֆրանսիայում ստեղծված հեռուստատեսային նախագծերի հեղինակները, որոնց թվում նաև բրիտանացի դերասաններ Քեննեթ Բրանը, Աննա Ֆրիլը, BBC ընկերությունում նկարահանված «EXODUS Our Journey to Europe» վավերագրական ֆիլմը, որը անդրադառնում է փախստականների դեպի Եվրոպա կատարած ճամփորդության պատմությանը: Լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել նորվեգական «Mammon II» դրամատիկական սերիալը:

Ամերիկայի հեռուստատեսային արվեստների և գիտությունների ակադեմիան «Էմմի» միջազգային մրցանակը շնորհում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս թողարկված և հեռարձակված հեռուստատեսային ծրագրերին:
    Դիտվել է 324 անգամ