Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Կրոկետի՝ շինծու փաստերի և կեղծ ցուցմունքների վրա

11.22.2017

Ավելի քան հարյուր եվրոպացի լրագրողներ, փիլիսոփաներ, կինեմատոգրաֆիստներ և թատերական գործիչներ գրավոր դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին, որը այդ երկրում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այդ մասին «colta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նոյեմբերի 20-ին Փարիզի «Օդեոն» թատրոնում կայացել է ազատազրկված ռեժիսորին ազատելու դիմումին օժանդակություն հայտնելու երեկո, որի ժամանակ ելույթով հանդես է եկել մարդու իրավունքների գծով Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Կրոկետը:

Նա հայտարարել է, որ Օլեգ Սենցովի դատապարտումը կառուցված է շինծու փաստերի և կեղծ ցուցմունքների վրա: « Վլադիմիր Պուտինի հավանական վերընտրության և ֆուտբոլի մեծ տոնի նախօրեին եկել է ժամանակը նրան ազատություն տալու համար»,- ասել է Կրոկետը:

Օլեգ Սենցովին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ղրիմում՝ 2015թ.-ի օգոստոսին: Նա մեղադրվել է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ և դատապարտվել Դոնի –Ռոստովում, Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի կողմից, 20 տարվա ազատազրկման՝ ուժեղացված ռեժիմով գաղութում: Նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն այդ դատավճիռը թողել է ուժի մեջ:

«Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը Օլեգ Սենցովին ճանաչել է որպես քաղաքական բանտարկյալ:

Ավելացնենք, որ ձերբակալվելու պահից ռեժիսորին օժանդակություն ցույց տալու հարցով պարբերաբար հանդես են գալիս թե ռուսաստանցի և թե եվրոպացի մշակութային գործիչներ և թե իրավապաշտպաներ: Սակայն մինչև այսօր նրանց ջանքերը դեռ արդյունք չեն տալիս:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 321 անգամ