Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրող Սերգեյ Դովլաթովի անունով հրապարակ կկառուցվի

11.25.2017

Սանկտ-Պետերբուրգի տեղանվանումների հանձնաժողովը հաստատել է Զագորոդնայա պողոտայի թիվ 15 և 17 շենքերի միջակա տարածքում առաջիկայում կառուցվելիք հրապարակը գրող Սերգեյ Դովլաթովի անունով կոչելու մասին որոշումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «paperpaper.ru»-ին:

Այժմ մնում է, որ հանձնաժողովի այդ որոշումը հաստատի Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պալտավչենկոն:

Հիշեցնենք, որ հայ և հրեա ծնողների զավակ Դովլաթովը, մինչև Ամերիկա մեկնելը Սանկտ-Պետերբուրգում ապրել է Ռուբինշտեյնի անվան փողոցում, որտեղ էլ 2016թ.-ի սեպտեմբերի 4-ին տեղադրվեց նրա հուշարձանը, որը փոքր ինչ ուշ հանեցին շտկումներ անելու նպատակով, ապա այն տեղը վերադարձրին նոյեմբերի 10-ին: Այդ քանդակը ներկայացնում է Սերգեյ Դովլաթովի կերպարը 2,2 մետր բարձրությամբ: Նա կանգնած է իրենց շենքի շքամուտքը պատկերող դռանը հենված:

Դովլաթովը (1941-1990թթ.) ծնվել է Ուֆա քաղաքում, որտեղ աքսորվել էին նրա ծնողները: 1944թ.-ին ընտանիքը վերադարձավ Պետերբուրգ: 1959թ.-ին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ֆիներեն լեզվի բաժին, որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռացվել է՝ վատ առաջադիմություն ունենալու պատճառով:

Զորակոչվել է բանակ: Ծառայել է ներքին զորքերի պահակային բաժնում (հիմնականում Կոմի հանրապետությունում գտնվող ուղղիչ գաղութում):

Ծառայությունից հետո կրկին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարան: Այս անգամ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Նա ԱՄՆ է տեղափոխվել 1978թ.-ին: Հիմնականում ապրել և աշխատել է Նյու-Յորքում, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:

Սերգեյ Դովլաթովի առավել հայտնի գործերից են «Ճամպրուկը», « «Գոտի» («Զոնա»). հսկիչի գրառումներ», «Սոլո ունդերվուդի վրա», «Արգելոց» գրքերը:



Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 97 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ