Ոտքի են ելել թանգարանների ղեկավարները11.27.2017
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին իտալական Ֆլորենցիա քաղաքի տրիբունալը որոշում է կայացրել արգելել Միքելանջելոյի կերտած հայտնի «Դավիթ» քանդակի լուսանկարը օգտագործել կոմերցիոն նպատակների համար: Այս արգելքը տարածվում է ոչ միայն Իտալիայի տարածքում, այլև Եվրոպայում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Որոշումը կայացվել է քաղաքի փաստաբանների «Visit Today» ընկերության դեմ ներկայացված հայցի քննությունից հետո:
Ընկերությունը Ֆլորեցիայի գեղեցիկ արվեստների ակադեմիա այցելելու համար, որտեղ պահվում է Միքելանջելոյի գլուխգործոցը, մուտքի տոմսերը վաճառել է բարձրացված գներով՝ արձանի լուսանկարն օգտագործելով գովազդային վահանակների և տարբեր արտադրատեսակների վրա՝ առանց համապատասխան թույլտվության: Իսկ համաձայն Իտալիայում գործող օրենսդրության, այս կամ այն պատկերի հեղինակային իրավունքը պատկանում է այն թանգարանի ղեկավարությանը, որտեղ որ այն գտնվում է:
Ակադեմիայում դատարանի այս որոշումը անվանել են պատմական: Այժմ, սպեկուլյանտների դեմ պայքարելու համար ոտքի են ելել Ֆլորենցիայի նաև այլ թանգարանների ղեկավարները:
«Չի կարելի թույլ տալ Ֆլորենցիայի պատկերներով սպեկուլյացիա անել հանուն սեփական շահի»,- հայտարարել է քաղաքագլուխ Դարիո Նարդելլան:
«Չնայած այն բանին, որ մշակութային ժառանգության նախարարությունը միանգամայն պարզ սահմանել է մշակութային ժառանգությամբ սպեկուլյացիան արգելելու նորմերը, այնուամենայնիվ հաճախ լուսանկարները չեն կիրառվում հարկ եղած ձևով և այդ նորմերը շրջանցելով»,- հայտարաել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: