Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրիտանացի ռեժիսորը պարգևատրվել է Ռուսաստանում

11.28.2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամություն» շքանշանով պարգևատրել է բրիտանացի ռեժիսոր Դեկլան Դոննելլանին: Անվանի ռեժիսորը ռուսական պետական բարձր պարգևին արժանացել է «Ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գործում ներդրած վաստակի, ազգերի ու ազգությունների մշակույթների մերձեցման և փոխհարստացման մեջ արգասաբեր գործունեության համար»: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Դեկլան Դոննելլանը «Cheek by Jowl» թատրոնի տնօրենն է, Լոուրենս Օլիվյեի մրցանակի եռակի դափնեկիր, Արվեստների և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետ, ռուսական «Ոսկե դիմակ» և «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակների դափնեկիր:

Դոննելլանը բեմադրություններ է պատրաստել Պետերբուրգում, Մոսկվայում: Նշենք նաև, որ բեմադրել է ինչպես դրամատիկականթատերական գործեր, այնպես էլ օպերա և բալետ:
    Դիտվել է 8 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ