Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրոդյուսերը մեղադրվում է սեռական առևտրի մեջ

11.28.2017

Հոլլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ սեռական սանձարձակությունների և դերասանուհիներին հետապնդումների ենթարկելու մասին աղմուկը թանձրանում է նորանոր երանգներով: Այս անգամ «news.sky.com»-ը տեղեկացնում է, որ Վայնշթեյնը և նրա «The Weinstein Company» ընկերությունը մեղադրվում են սեռական առևտրի մեջ:

Այդպիսի մեղադրանքով պրոդյուսերի դեմ դատական հայց է ներկայկացրել բրիտանացի դերասանուհի Քադիան Նոբլը: Նա պնդում է, որ Վայնշթեյնն իր նկատմամբ սեռական բռնություն է գործադրել 2014թ.-ին՝ Ֆրանսիայում, իսկ պրոդյուսերի եղբայրը՝ Ռոբերթը և նրանց ընտանեկան խումբը ամեն ինչ արել են, որ այդ դեպքը չդառնա հանրային քննարկման նյութ:
Մասնավորապես Նոբլին խոստացվել է դեր ֆիլմերից մեկում:

ԱՄՆ-ի օրենսդրությամբ սեռական առևտրի մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանում է 10 տարի դեպքից հետո:

Ասենք, որ այս աղմուկից հետո Վայնշթեյնը կամավոր դուրս է եկել Ամերիկայի ռեժիսորների գիլդիայից՝ չսպասելով այնտեղից իր պաշտոնական վտարմանը:

Ավելի վաղ նա արդեն հրաժեշտ էր տվել Ամերիկայի կինոակադեմիային, պրոդյուսերների գիլդիային, « BAFTA»-ին (Բրիտանական կինոակադեմիային):

Այս պահին նրա դեմ հարուցված գործով վարույթ են սկսել ամերիկյան և բրիտանական իրավապահ մարմինները:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 144 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ