Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրենք, երկուսով, հանդես են գալիս ոչ լրիվ մերկ

11.28.2017


Իսրայելի մշակույթի նախարար Միրիամ Ռեգևը հրաժարվել է ֆինանսավորել այսօր արդեն մեկնարկած պարի միջազգային փառատոնը այն պատճառով, որ որոշ մասնակիցներ հանդես են գալիս լրիվ կամ մասնակիորեն մերկ: Այդ մասին «The Guardian»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

Փառատոնը, որ ունի «Միջազգային պարային շաբաթ» խորագիրը, տեղի է ունենում Երուսաղեմում և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Միջոցառմանը մասնակցում են 28 պարող, որոնցից 3-ը իրենց ելույթը ներկայացնում են մերկ:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեկ կին և մեկ տղամարդ մասնակից պարողներ, նախարարի գործողությունը որակել են որպես քաղաքական պահպանողականների կողմից փորձ հասարակական քննարկումների տարածությունը նեղացնելու համար:

«Մերկությունը ինչ-որ անսովոր բան չէ ժամանակակից պարի մեջ, սակայն Իսրայելում մենք ստիպված ենք ետ քայլ կատարել Եվրոպայի համեմատությամբ: Նրանք նշել են, որ թեև իրենք երկուսով հանդես են գալիս ոչ լրիվ մերկ, սակայն բոլորին վիրավորում է հենց կնոջ մարմինը:

Նշվում է նաև, որ Իսրայելի մշակույթի գերատեսչությունը նույնպիսի պատճառով հրաժարվել է ֆինանսավորել մի կինոփառատոն և «Curtains Up» անունով ևս մեկ պարային փառատոն:
    Դիտվել է 9 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ