Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորեոգրաֆը հույս ունի, որ այդ ամենը դուր կգա հանդիսատեսին

11.29.2017


Ռուսաստանի Մեծ թատրոնում նախորդ օր՝ նոյեմբերի 28-ին և այսօր՝ նոյեմբերի 29-ին «DanceInversion » փառատոնի շրջանակներում հանդես է գալիս նաև Շվեյցարիայի ամենահին բալետային ընկերությունը՝ Ցյուրիխի բալետը: Նրանք մոսկովյան բեմում ներկայացնելու են Չայկովսկու երաժշտության հիման վրա բեմադրված «Շչելկունչիկը և Մկների թագավորը» ներկայացումը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Մեր խմբում պարողները այնքան էլ շատ չեն,- պատմել է թատերախմբի ղեկավար, խորեոգրաֆ Քրիստիան Շփուքը: Նա նշել է, որ բեմադրության մեջ զբաղված են 50 մարդ, որոնցից 36-ը կատարողներ են: Վերջիններից յուրաքանչյուրը բալետում ներկայացնում է մի քանի դեր: Շփուքը նաև խոսել է իրենց խմբի ոճական առանձնահատկության մասին և նշել, որ իրենք հենվում են «դասական բալետի վրա», որը խառնում են «ժամանակակից պարերի հետ»:

Բալետը շատ վառ է, գեղեցիկ: Դրանում օգտագործվում են 120-150 զանազան հագուստներ և կեղծամեր:

Շփուքը ընդգծում է, որ կեղծամերը չափերով շատ մեծ են: «Թվում է դրանցով պարելն անհնար կլինի,- ասում է նա,- սակայն, պարզվում է, որ արտիստները դրանցով իրենց հիանալի են զգում»:

Բալետում Հովմանի պատումը պահպանվում է ամբողջությամբ: Պարզապես այն կարճացվել է, որի պատճառով կորցրել է իր ռոմանտիկ միստիկայի մի զգալի հատված: Պարզվում է, որ խորեոգրաֆը ավելի շատ հետաքրքրված է պատումի ֆանտաստիկ բնույթով և ոչ թե ամանորյա հեքիաթային թաղանթի ձևովորմամբ:

Ասենք որ Շփուքը բալետի երաժշտության պարտիտուրայում կատարել է, որոշ տեղափոխություններ և արագացումներ, բայց հույս ունի, որ այդ ամենը դուր կգա հանդիսատեսին:
    Դիտվել է 8 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ