Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիքստինյան կապելլան մինչև Միքելանջելոյի որմնանկարներների հայտնվելը

11.29.2017

Հռոմի կինոստուդիաներից մեկում պատրաստել են Սիքստինյան կապելլայի կրկնօրինակը, որը ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին կօգտագործի Միքելանջելոյի մասին պատմող «Մեղք:Տեսիլքներ» ֆիլմի նկարահանման համար: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Ինչպես տեղեկացրել է ֆիլմի բեմադրող-նկարիչ Մաուրիցիո Սաբատինին, կինոնկարում պապական եկեղեցին կներկայացվի 15-րդ դարի տեսքով, երբ այնտեղ դեռ չէին արված Վերածննդի մեծ նկարչի վրձնած որմնանկարները: Դրա համար ֆիլմի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Մաուրիցիո Սաբատինին նշել է, որ շատ քիչ են եղել այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել են այդ տաճարը մինչև Միքելանջելոյի նկարազարդումների նրա պատերին հայտնվելը:

Կոնչալովսկու նոր կինոնկարը պատմում է մեծ վարպետի կյանքի մի քանի տարիների մասին, որոնց ընթացքում ստեղծվել են նրա լավագույն աշխատանքները, այդ թվում նաև Սիքստինյան կապելայի կամարների ներքո ծնված որմնանկարները և Դավիդի արձանը:

Միքելանջելոյի դերը կատարում է իտալացի դերասան Ալբերտո Տեստոնեն: Ֆիլմը նկարահանվում է իտալերեն լեզվով:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 353 անգամ