Ես երգում եմ, իսկ դուք նկարեք...12.01.2017
Նա ամեն տարի, ապրիլի 24-ին որևէ մի երկրում հանդես է գալիս հայկական երգացանկով; Այդ գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարությունը նրան պարգևատրել է Կոմիտասի անվան պատվավոր մեդալով և դիպլոմով:
Գայանե Ջանիկյան. օպերային երգչուհի, Երևանի բնակչուհի և աշխարհի քաղաքացի:
Այսպես են գրում նրա մասին և հավելում, որ նա միաժամանակ ապրում է տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում:
Երգում է 15 լեզուներով: Երգացանկում ունի 1200 ստեղծագործություն:
Հազվադեպ են մեկտեղվում այսպիսի խիստ, դասական գեղեցկությունն ու արտասովոր հմայիչ ձայնը:
Հարուստ ձայնի լայն դիապազոնը՝ սոպրանոյից մինչև կոլորատուրային մեցցո սոպրանո, թույլ են տալիս Գայանեին՝ միաժամանակ ունենալ դասական և ջազային երգացանկ:
Ապրել է Երևանում, առաջին վոկալ կրթությունն ստացել Ռիգայում, հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, միջազգային մրցույթների դափնեկիր է, Ինգուշեթիայի վաստակավոր արտիստուհի, Համառուսաստանյան երաժշտական ընկերակցության վաստակավոր գործիչ...
Աշխատել է Ռոստովի պետական ֆիլհարմոնիայում, , հետո նաև՝ Ռոստովի երաժշտական թատրոնում:
Ազատ ստեղծագործելու մղումով հետագայում նա իր ,,մի դերասանի թատրոնն,, ստեղծեց՝ սեփական երաժշտական ծրագրերը՝ բեմի համար, թեմատիկ հետաքրքիր երգացանկերով:
Բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների օպերաներից արիաներ է ընդգրկել իր երգացանկում: Վստահ է, որ տարբեր ժամանակների երգերը չի կարելի միանման երգել, պետք է տվյալ ժամանակի շունչն ու ոգին վերստեղծել ու կերպարների միջոցով փոխանցել ունկնդրին...
Գայանե Ջանիկյանի նախնիները Մուշից են, ցեղասպանությունից փրկվել են 1915-ին, եկել, ապաստանել են Հառիճի վանքի մերձակայքում: Այդ վանքում մեծն Կոմիտասն է ուսանել...
Գայանե Ջանիկյան՝ գեղեցիկ, տաղանդավոր, կենսուրախ մեր հայրենակցուհին, որ ապրած տարիների հուշերում անջնջելի էջեր ունի դրոշմված. Սումգայիթն է վերհիշում, ասում է՝ անհավատալի էր, որ այդ ամենը մեր օրերում, մեր կողքին էր կատարվում, հետո՝ 88-ի երկրաշարժը, երբ ցնցումից օրորվող շենքից չգիտեին՝ ինչպես իջնել և դուրս գալ... Արցախի պատերազմի առաջին դժվար տարիներն է վերապրում, ցուրտ ու մութ օրերը, որ իր ընտանիքն էլ ապրեց բոլորի հետ...
Հետո Տագանրոգ են մեկնել, այնուհետև՝ Ռոստով...
Գայանեն երգում է հայկական էթնիկ երգեր , ռուսական ռոմանսներ, հոգևոր երգեր և օպերային մեներգեր, դասավանդում է վոկալ արվեստ երաժշտական դպրոցում և ուսումնարանում...
- Ես երգում եմ ամենատարբեր երկրների երգեր, մշակույթը միավորում է ժողովուրդներին,- ասում է երգչուհին:
Նրա մայրը ռուս է, հայրը՝ հայ, նաև հունական ու լեհական արմատներ ունի:
Իրեն հայուհի է համարում և ռուս, իտալուհի, ֆրանսուհի, շոտլանդուհի և հույն...
-Ես երգում եմ, իսկ դուք նկարեք, ձևավորեք բեմը ժողովուրդների կենցաղի դեկորներով, ազգային տարազների դիզայնը ներկայացրեք...
Երգչուհին ծրագրում է համերգներով հանդես գալ Հայաստանում և Արցախում...
Երաժշտությունն ազգություն չունի, չունի սահմաններ և հեռու է քաղաքականությունից, շահերից.., Այն բոլորինն է՝ համընդհանուր աշխարհ, ուր միանում են մարդիկ՝ մեր մոլորակի բոլոր բնակիչները:
հեղ.՝ Կարինե Վանյան