Դմիտրի Մարյանովի մահվան կապակցությամբ կհարուցվի նոր քրեական գործ12.04.2017
2017թ.-ի հոկտեմբերին հանկարծամահ եղած Ռուսաստանցի դերասան Դմիտրի Մարյանովի արյան մեջ բժիշկները հայտնաբերել են հոգեմետ հալոպերիդոլի, ինչպես նաև ֆենազեպամի բարձր պարունակություն: Այդ մասին ռուսական « РЕН-ТВ» հեռուստաալքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvrain.ru»-ին:
Փորձագետները այն եզրակացության են եկել, որ այդ պրեպարրատները պարբերաբար ներարկվել են դերասանին մահից առաջ՝ մի քանի օր շարունակ: Նշվում է, որ հալոպերիդոլը հակացուցված է կենտրոնական նյարդային համակարգին՝ ալկոհոլի չարաշահմամբ առաջացած տոկսիկացիայի դեպքում:
Միաժամանակ ընդգծվում է, որ փորձաքննության արդյունքներով կհարուցվի նոր քրեական գործ Ռուսաստանի դաշնության քրեական օրենսգրքի «անվտանգության պահանջներին անհամապատասխան ծայությունների մատուցումը, որն անզգուշորեն մարդու մահվան պատճառ է դարձել» հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Մարյանովը մահացել է հոկտեմբերի 15-ին: Այդ ժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ էր հարուցել համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի մասնագիտական պարտականությունները բժիշկների կողմից ոչ պատշաճ կատարելը սահմանող հոդվածի հատկանիշների:
Այս թեմայով այլ հղումներ-1