Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

18-րդ դարում գրված նամակը ի վերջո գտել է իր հասցեատիրոջը

12.06.2017

Իսպանիայի Սանտա-Ագուզա հին ամրոցում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի ազդրի մեջ վերականգնողները գտել են նամակ՝ թվագրված 1777թվականով: Նամակի հեղինակը հոգևորական Խոակին Մենգուեսն է: Այդ մասին «tvkultura.ru» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Թղթի երկու կողմերի վրա մանրամասն շարադրված են տեղեկություններ Կառլոս 3-րդ թագավորի ժամանակաշրջանի մասին: Նամակում հիշատակված են այդ ժամանակ առավել տարածված հիվանդությունները՝ մալարիա և որովայնային տիֆը:

Նամակի հեղինակը տեղեկացնում է 18-րդ դարում մասսայականություն վայելող խաղերի թղթախաղի և գնդակախաղի մասին: Հիշատակում է նաև ինկվիզիցիայի, մադրիդի դատարանի, փոստի և թերթերի մասին:

Ենթադրվում է, որ Խոակին Մենգուեսն իր գրությունը հասցեագրել է սերունդներին: Իսկ քանի որ հայտնաբերվել է 21-րդ դարում, ուրեմն, դա մենք ենք:
    Դիտվել է 780 անգամ