Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գարբոն իր վերելքի ամենաբարձր կետում հեռացել է կինոյից

12.08.2017

20-րդ դարի 30-40-ական թվականների համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ իր ուրույն հետքը թողած արտիստուհիներից մեկի՝ շվեդ դերասանուհի Գրետա Գարբոյի կյանքի մասին անորոշ մնացած տեղեկատվությունը ամբողջացնող 36 նամակ շուտով աճուրդի կհանվի Լոնդոնի «Sotheby`s» աճուրդների տանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Այդ նամակները 1940-1945թթ.-երին արտիստուհին գրել է իրեն մոտ շվեդ ընկերներից մեկին:

Գարբոն դրանցում բացատրում է, թե ինչու է ցանկանում հեռանալ Հոլլիվուդից և նախընտրում առանձին և միայնակ կյանքը:

Նա երազանքով է խոսում իր հայրենիքի ու նրա բնության մասին և, անդրադառնում է իր միայնակությանը և հոգեվիճակներին, երբ ստիպված է «խոսել ինքն իր հետ»:

Այդ նամակներում կա նաև դերասանուհու վերաբերմունքը «Երկերեսանի կինը» ֆիլմի նկատմամբ, որը փաստորեն նրա վերջին աշխատանքը դարձավ կինոյում : Գարբոն հիասթափված էր այդ ֆիլմի վրա կատարվող աշխատանքից և բացատրում է, թե հատկապես ինչն է իր մեջ նման կարծիք ձևավորել:

Գրետա Գարբոն նկարահանվել է 28 գեղարվեստական կինոնկարներում և իր վերելքի ամենաբարձր կետում հեռացել կինոյից:

Նա հանրային մարդ չէր: Չէր սիրում շփվել լրագորղների հետ, սեսիաների մասնակցել ու ինքնագրեր բաժանել:

Բացառություն էր միայն նրա հոլլիվուդյան կյանքի առաջին տարին:

Կինոյից հեռանալուց հետո նա բնակություն հաստատեց Նյու-Յորքի Մանհեթեն կղզում: Ապրում էր միայնակ: Նա այդպես էլ չամուսնացավ և երեխաներ չունեցավ: Սակայն մեծ աշխարհը չէր մոռանում նրան: Պապարացիները աստղին հետապնդել են գրեթե ամեն քայլափոխի: Միայն մահից քիչ առաջ, երբ Գարբոն 84 տարեկան էր և ծանր հիվանդ, լուսանկարիչները հաջողացրին նկարել տիկնոջը՝ շտապ օգնության մեքենա նստելիս:

Նա մահացել է մասնավոր մի կլինիկայում, իսկ հուղարկավորվել միայն 9 տարի մահից անց՝ երկարատև դատական քննություններից հետո:

Միայն մահից հետո է հայտնի դարձել, որ արտիստուհին հատուկ ծառայությունների գործակալ է եղել և մասնակցել է հրեաներին հիտլերականների հետպնդումներից փրկելու աշխատանքներին: Նրա կենսագիրներից մեկը պնդում է, որ հենց Գարբոն է Շվեդիայի Գուստավ թագավորին համոզել ընդունել 5000 դանիացի հրեաների, որոնց պատրաստվում էին ուղարկել գերմանիա՝ ոչնչացնելու նպատակով: Նաև կինոաստղը ակտիվ մասնակցություն է ունեցել դանիացի ֆիզիկոս Նիլս Բորի Անգլիա փախուստի կազմակերպմանը ֆաշիստական Գերմանիայից, որտեղ նա մասնակցում էր ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին:

    Դիտվել է 142 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ