Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ալեբաստրե արքայադուստրը» կաշխատի որպես մանկավարժ - խորեոգրաֆ

12.08.2017

«Ամերիկյան բալետի հոր» Ջորջ Բալանչինի «վերջին մուսայի»՝ լեգենդար Սյուզան Ֆարելլի բալետային խումբը նախօրեին Վաշինգթոնում սկսել է իր հրաժեշտի ելույթները: ԱՄՆ-ի մայրաքաղաքի Ջոն Քենեդու անվան մարզահամերգային համալիրի բեմում թատերախումբը հանդես կգա մինչև երեք օր և ելույթները կեզրափակի շաբաթ երեկոյան: «Ընդմիշտ Բալանչին» խորագրով համերգի ծրագիրը կազմված է բացառապես լեգենդար խորեոգրաֆի աշխատանքներից: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հանդիսատեսին, կներկայացվի Բալանչինի «Չակոնա», «Գնչուհին», «Մեդիտացիա», «Սերենադ», և «Գունոյի սիմֆոնիան» բեմադրությունները՝ ընդհանուր առմամբ, մեկ գործողությամբ հինգ բալետ, որոնք հատուկ ստեղծվել են Ֆարելլի համար՝ 1970թ.-ին:

Լեգենդար այդ պարուհուն Բալանչինը անվանում էր «Ալեբաստրե արքայադուստր»՝ նրա մաշկի գույնը նկատի ունենալով:

Ֆարելը1961-1969 և 1975-1989թթ-երին. պարել է այժմ արդեն ողջ աշխարհին հայտնի Նյու-Յորք Սիթիի բալետի թատրոնում: Իսկ հետագայում նրա ստեղծած բալետային խումբը 2001թ.-ից դարձել է Քենեդի կենտրոնի մաս և այդպես գոյատևում է մինչև այսօր՝ 16 տարի:

Թե ինչպիսի հետագա ծրագրեր ունի փառաբանված պարուհին, առայժմ հայտնի չէ: Սակայն, համեմատաբար վերջերս նա Քենեդի կենտրոնի նախագահ Դեբորա Ռաթերի հետ հայտարարել էին, որ իրենք հույս ունեն շարունակել համագործակցությունը, սակայն այդպես էլ չէին ասել, թե հատկապես ինչպիսի ձևաչափով: Ենթադրվում է, որ Ֆարելլը կլինի կենտրոնի արտիստական գործընկերը և այնտեղ կաշխատի որպես մանկավարժ–-խորեոգրաֆ:

Բացի այդ, արտիստուհին առավել կկենտրոնանա Բալանչինի, կամ ինչպես նրան անվանում էին ԱՄՆ-ում՝ «Պարոն ԲԻ-ի» ժառանգությունը պահպանելու հարցերի վրա, որին անիրավացիորեն սկսել են քիչ հիշել:

Նյու-Յորք Սիթիի բալետի թատրոնը 1948թ.-ին ստեղծել են Ջորջ Բալանչինը և իմպրեսարիո Լինքոլն Քիրսթեյնը:

Բալանչինը (1904-1983թթ.) կիսով չափ վրացի է, կիսով չափ՝ ռուս: Նա համարվում է 20-րդ դարի բալետի հանճար:

Ծնվել է Սանկտ-Պետերբուրգում (նրա իսկական անունն է Գեորգի Մելիտոնի Բալանչիվաձե): Նա աշխատել է Սերգեյ Դյագիլևի թատերախմբում, իսկ 1933թ.-ից սկսած, ավելի քան 50 տարի, ապրել և աշխատել է ԱՄՆ-ում: Նրա բեմադրությունները այսօր էլ համարվում են Նյու-Յորք Սիթիի բալետի թատրոնի այցեքարտը: Ընդհանուր առմամբ նրա ժառանգությունը կազմում է 400 խորեոգրաֆիական բեմադրություններ:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 865 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ