Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնեվոյը

12.09.2017

Մոսկվայում, 88 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժոովրդական արտիստ, թատրոնի և կնոյի ճանաչված դերասան Լեոնիդ Բրոնեվոյը: Այդ մասին հղում անելով «РИА новости»-ին տեղեկացնում է «taglur.am»-ը:

Բրոնեվոյը մահացել է հիվանդանոցում, երկարատև ծանր հիվանդությունից հետո:

Լեոնիդ Բրոնեվոյը ծնվել է 1928թ.-ի դեկտեմբերի 17-ին, Կիևում: Ավարտել է Տաշքենդի գեղարվեստաթատերական ինստիտուտը և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց - ստուդիան: Աշխատել է Ռուսաստանի տարբեր քաղաքների թատրոններում:

Արտիստը Մոսկվայում հաստատվել է 1961թ.-ին և անցել աշխատանքի Մալայա Բրոնայայի թատրոնում, որտեղ գործունեության 25 տարիներին կերտել է հիշարժան բազմաթիվ կերպարներ, օրինակ՝ այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Ռոմեո և Ջուլիետը», «Հին Արբատի հեքիաթները», «Ամուսնություն» և այլն:

Այնուհետև Բրոնեվոյը տեղափոխվել է Մոսկվայի «Լենկոմ» թատրոն, որտեղ արտիստական գործունեություն է ծավալել ավելի քան 30 տարի: Այստեղ նույնպես նրա կերտած շատ կերպարներ դարձել են հիշարժան և ուսանելի: Դորն՝ «Ճայում», հերցոգ Նորֆոլկա՝ «Արքայական խաղերում», Կրուտիցկի՝ «Իմաստունում», Ֆիրս «Բալենի այգում» և այլ կերպարներ ու բազմաթիվ ներկայացումներ:

Բրոնեվոյը նաև շատ է նկարահանվել կինոյում: Սակայն այդ տասնյակ կինոնկարների մեջ հետխորհրդային տարածքում առավել հայտնին նրա կերտած ֆաշիստական գեստապոյի ղեկավար Հենրիխ Մյուլլերի կերպարն է՝ «Գարնան 17 ակնթարթները» հեռուստատեսային բազմասերիանոց կինոնկարում:
    Դիտվել է 88 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278>>հաջորդ