«YouTube»-ի առաջին երաժշտական մրցանակի հաղթողը հայտնի է11.04.2013
Հարավկորեական «Girls' Generation» խումբը իր «I Got A Boy» (Ես ունեմ ընկեր) երգով անցյալ կիրակի,համացանցի օգտատերերի քվեարկության արդյունքում Նյու-Յորքում հռչակվել է «YouTube» հոսթինգի առաջին մրցույթի մրցանակակիրը` «տարվա տեսագրությունը» անվանակարգում:
Հարավային Կորեայում հայտնի «Սոնյո սիդե» խումբը առաջին անգամ բեմահարթակ է դուրս եկել 2007թ.-ին և նրա թողարկած տեսահոլովակները արագ մեծ ժողովրդայնության հասան ինչպես հայրենիքում, այնպես էլ Ճապոնիայում, ապա նաև` այլ երկրներում:
«YouTube»-ի առաջին երաժշտական մրցանակը հայտարարվել է այն թեկնածուների ընտրության արդյունքում, որոնք ընտրվել էին վերջին 12 ամիսների ընթացքում` այդ հոսթինգում ձեռք բերած ժողովրդայնության աստիճանին համապատասխան: Այսպիսով, օգտատերերը իրենց դիտումներով որոշել են, թե ով պետք է դառնա մրցույթի եզրափակիչի մասնակից և ով պետք է լինի հաղթողը:
«Play» հրահանգի կարմիր կոճակը կրող նշանով մրցանակը, հանձնել են շոուի հաղորդավարները` Ջեյսոն Շվարցմանը և Ռեգի Շոթսը:
Տարվա լավագույն կատարողը «YouTube»-ի մրցույթում հայտարարվել է Էմինեմը: «YouTube»-ի ֆենոմեն անվանակարգում հաղթող է ճանաչվել Թեյլոր Սվիֆթն իր «I Knew You Were Trouble» երգով և այլն:
Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էին աշխարհում հայտնի այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ռիհաննան, Լեդի Գագան, Էմինեմը, «Arcade Fire» խումբը: Դահլիճում կարելի էր հանդիպել նաև «YouTube»-ի միջավայրում աստղեր դարձածների, օրինակ, ասենք, Լիդսի Սթերլինգին: