Սալվադոր Սոբրալին պատվաստել են նոր սիրտ12.11.2017
Պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալը, որը դարձավ «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը, ենթարկվել է բարդ վիրահատության: Նրան պատվաստել են դոնորական սիրտ: Այդ մասին «publico.pt»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Երգիչը երգի եվրոպական ստուգատեսին մասնակցելու համար նախապատրաստվել է անհատական ծրագրով՝ քանի որ բնածին սրտի արատը հնարավորություն չի տվել աշխատանքը կազմակերպել լրիվ ծանրաբեռնվածության ռեժիմով: Նրա կատարած «Amar pelos dois» երգի հեղինակը քույրն է՝ Լուիզան, որը մրցույթի օրերին հաճախ եղբորը փոխարինում էր մամլո ասուլիսներում:
Սալվադորը նաև հիմնականում բաց է թողել «Եվրատեսիլ-2017»-ի բեմում նշանակված իր փորձերը և միայն գլխավոր փորձին է հանդես եկել:
Երգչին վիրահատող բժիշկ Միգել Աբեկասիսը ասել է , որ «երիտասարդը լավ էր հասկանում այսպիսի գործողության բարդությունը»: Նա ասել է, որ դեռ վաղ է կանխատեսել, թե երբ 27-ամյա երգչին դուրս կգրեն հիվանդանոցից: Առայժմ պահպանվում են «զգուշավորության բոլոր նախապայմանները»: Ըստ բժշկի, երգչի լրիվ վերականգնման համար դեռ ամիսներ կպահանջվեն, իսկ հետո նրան սպասում է «բացարձակ նորմալ կյանքը»:
Հիշեցնենք «Եվրատեսիլ-2017»-ը կայացել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ մայիսի 9-ից 13-ին: Ստուգատեսին մասնակցում էին 42 երկրներից ժամանած երգիչներ:
Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանն իր կատարած «Fly With Me» երգով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: