Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին տեղում իր նախկին զինվորներին սպանող կապիտանի մասին սցենարն է

12.13.2017


Հոլլիվուդում տարեվերջին ավանդաբար կազմվում է «Սև ցուցակ», որն, ի տարբերություն որոշակի պատժամիջոցներ իրականացնելու նպատակ հետապնդող նույնպիսի գրառումների, ունի դրական իմաստ և ենթատեքստ:

Հոլլիվուդյան «Սև ցուցակներում» ընդգրկվում են տարվա ընթացքում ստեղծված այն սցենարները, որոնք ստուդիաների ղեկավարները համարում են հաջողված նախագծեր: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kinopoisk.ru»-ին:

Այդ նախագծերի մի մասը գոյություն ունեն որպես տեքստ, իսկ մի մասն էլ արդեն մտցված են լինում կինոարտադրության շրջապտույտի մեջ:

Այս տարի «Սև ցուցակների» ձևավորման քվեարկությանը մասնակցել են ստուդիաներ ղեկավարող 250 պաշտոնյաներ: Նրանք այս տարի այդ ցանկի մեջ ընդգրկել են 76 սցենար:

Այս տարի առավել շատ ձաներ է հավաքել Մեթյու Ֆիրփոյի և Ռայան Ֆիրփոյի «Ավերակներ» վերնագրով սցենարը, որի մշակմամբ այժմ զբաղվում է ռեժիսոր Ջասթին Քուրզելը (հայտնի է «Մարդասպանի հավատամքը» ֆիլմով): Այս սցենարը անդրադառնում է ֆաշիստական Գերմանիայի վերմախտի անանուն կապիտանի կյանքին, որը փորձում է քավել իր գործած նախկին մեղքերը: Պատերազմից հետո նա Գերմանիայում փնտրում, գտնում է արդեն լուծարված ՍՍ-ի մահվան գումարտակի նախկին անդամներին, որոնց հրամնատարն է եղել և սպանում է նրանց: Այս նախագիծը հավաքել է 68 ձայն:

Երկրորդ տեղում 42 ձայն հավաքած Մարիո Քորեայի «Կինը թող խոսի» սցենարն է, որն անդրադառնում է սենատոր Վենդի Դևիսի իրական պատմությանը, որը փորձում է թույլ չտալ լուծարել ու փակել տեխասում գործող աբորտի կլինիկաները:

Երրորդ տեղը Քրիսթի Հոլլի «Դեդդիո» վերնագրով ֆիլմի նախագիծն է, որը ներկայացնում է, թե ինչպես են տաքսիստը և նրա ուղևորուհին օդանավակայան տանող ճանապարհին հիշում իրենց կյանքում պատահած նախկին հարաբերությունների պատմությունները: Այս սցենարը հավաքել է 40 ձայն:

Ասենք, որ նախորդ տարի առաջին տեղը գրավել էր երգչուհի Մադոնայի մասին պատմությունը: Իսկ ավելի վաղ «Սև ցուցակում» են եղել հետագայում նկրահանված և հաջողության հասած այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Միլիոնատերը հետնախորշերից», « «Արգո» գործողությունը», «Թագավորը խոսում է», «Աղվեսի որսորդները», «Իմիտացիա խաղը», «Գաղտնի գործ» ֆիլմերը:

«Սև ցուցակները» հրապարակվում են 2004թ.-ից:
    Դիտվել է 927 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ